ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Հերմինե Ղահրամանյանին պատկանող՝ Կապանում գտնվող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը։
Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների լրացուցիչ ստուգմամբ պարզվել է, որ արտադրամասում վերացրել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները: