Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կներկայացնի մեխանիզմ՝ հաջորդ տարի Կիևին մոտ 18 միլիարդ եվրո տրամադրելու վերաբերյալ։ Ըստ նախագծի՝ Ուկրաինան կարող է առաջին տրանշը ստանալ արդեն հունվարին։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային։
Գործակալության տվյալներով՝ ԵՄ անդամ երկրներն ընդհանուր առմամբ աջակցում են Ուկրաինային միջոցներ տրամադրելու ընթացակարգերի արագացմանը և պլանավորում են արագ գործել։