Sunday, 25 02 2024
Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորը
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի ուղղությամբ կրակոցներ արձակած անձը հայտնաբերվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Բարեփոխումներ՝ հանրակրթության ոլորտում
23:15
G7-ը խոստացել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանին աջակցող երկրների դեմ
Վրաստանը ցանկանում է ավելացնել տուգանքը Սև ծովն աղտոտելու համար
Համահայկական միությունն ադրբեջանցի պատգամավորին խորհուրդ է տալիս վերընթերցել տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների պատմությունը
Կրակոցներ՝ Երևանի էլիտար շենքերից մեկի բակում․ կա վիրավոր
22:15
Մեծ Բրիտանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 500 կգ-անոց ռումբ են վնասազերծել
«Սառեցում» բառը խնդրահարույց է. կարմիր թաշկինակի էֆեկտ ունի
Իսրայելցի զինվորականները շարունակել են լայնամասշտաբ գործողությունները Խան Յունիս և Գազա քաղաքներում
Գնալով ուժեղանում է Հայաստանի դերը տարածաշրջանային գործընթացների վրա
21:30
Մեծ Բրիտանիան 2025 թվականին Ուկրաինային զինամթերքի համար կտրամադրի ավելի քան 300 միլիոն դոլար
Սպառնալիքի լեզուն անընդունելի է․ ՀՀ-ն թույլ չի տա, որ իր հետ խոսեն նման լեզվով
ՀԱՊԿ գլոբալ «սառեցումը»
20:45
Հռոմի պապը գրիպի պատճառով չեղարկել է շաբաթօրյա հանդիպումները. Վատիկան
20:30
Լատվիայի ԱԳ նախարար Կրիշյանիս Կարինշը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել դիտարկել պարտադիր զինվորական ծառայություն սահմանելու հնարավորությունը
20:15
Իրանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
20:00
Շվեյցարիան նախատեսում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով խորհրդաժողով անցկացնել
19:45
ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է 16 թուրքական ընկերություն
Հիմնանորոգված Մայր Տաճարը կվերաօծվի սեպտեմբերին. կկազմակերպվի նաև Մյուռոնօրհնության արարողություն
Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Մահացել է ՌԴ գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի և հարակից այլ օբյեկտների ուղղությամբ կրակոցներ արձակած անձը հայտնաբերվել է. վերջինիս մեղադրանք է ներկայացվել
18:30
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի հայ դիտորդները չեն գնացել Բելառուս
Գևորգ Պապոյանը՝ Էկոնոմիկայի նախարարի թեկնածու
Բաքվում Թուրքիայի մեջլիսի նախագահը խոսել է «‎Զանգեզուրի միջանցքի» մասին
Վիճաբանություն, ծեծ Փարպեցու փողոցում. 57-ամյա տղամարդը մահացել է
Պետք չէ թերագնահատել Հայաստանի հնարավորությունները՝ այն, ինչ նա կարող է տալ ԵՄ-ին
Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Իրանը Հայաստանի հետ մտադիր է վարել «3+3»-ից անկախ քաղաքականություն

Էրդողանի խոսնակը՝ Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման մասին

Թուրքիայի նախագահի խոսնակ, ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը CNN Türk-ի եթերում խոսել է հայ-թուրքական, հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացներից։

Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից:

Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին՝ Քալընը նշել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցնելու և սահմանը փակելու հիմնական պատճառը եղել է «Ղարաբաղի բռնազավթումը»։ Իսկ հիմա, երբ «բռնազավթումն ավարտվել է», արդեն վերացել է իրենց կայացրած այդ որոշման պատճառը։

Այնուհետև ի պատասխան լրագրողի հարցերին, թե գործընթանցն այդուհանդերձ ընթանալու է Ադրբեջանի հետ զուգահեռ և որն է վերջին իրավիճակն այդ ուղղությամբ, Իբրահիմ Քալընը նշել , որ 2 գործընթացներն էլ այժմ ավելի դրական, ավելի հուսադրող հունով են առաջ ընթանում։

Նա մասնավորապես հիշեցրել է երկու երկրներների արտգործնախարարների և հատուկ ներկայացուցիչները համաձայնության գալը 3-րդ երկրի քաղաքացիների համար սահմանների բացման և օդային բեռնափոխադրումների, օդային երթևեկության բացման հարցում:

«Մենք էլ ցանկանում ենք, որ այդ գործընթացն առաջ ընթանա, գիտենք, որ հայկական կողմն էլ այդ հարցում բարեմիտ, կառուցողական դիրքորոշում ունի։ Ադրբեջանի հետ ևս այդ գործընթացի դրական կերպով շարունակմանը մենք աջակցում ենք, խրախուսում ենք, և միաժամանակ Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան կարգավորումը ողջ Հարավային Կովկասին մեծ հանգստություն է բերելու։ Տա Աստված տեսնենք այն օրը, որ մեր հարաբերությունները կարգավորվել են, սահմանը բացել ենք, սահմանային առևտուր, գնալ -գալ կա և այլն»,- ասել է Քալընը։

Վերջինս հատուկ շեշտել է, որ Հայաստանը 2.5-3 մլն բնակչությամբ դեպի ծով ելք չունեցող ցամաքային պետություն է, որի ամենակարևոր ելքը Թուրքիան է: Ուստի, ըստ նրա, հարաբերությունների կարգավորումը լավ կլինի թե Հայաստանի ժողովրդի, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հայերի և թե հայկական սփյուռքի համար։

«Ցավոք, գուցե սա ամենաուշը Ամերիկայի ու Ֆրանսիայի հայկական համայնքները հասկանան, քանի որ գիտեք՝ աշխարհում 2 մեծ հայկական սփյուռք կա, մեկը Ֆրանսիայում, մյուսը՝ ԱՄՆ-ում: Հույս ունեմ նրանք էլ կհասկանան, որ կարգավորումը շահեկան կլինի նաև առևտրի տեսանկյունից. Ադրբեջանի հետ առևտուր կանի, մեզ հետ առևտուր կանի, մարդիկ կգնան-կգան, Հայաստանի ժողովուրդն էլ շունչ կքաշի: Սա ներդրում կլինի ամբողջ տարածաշրջանի խաղաղության համար»,- նշել է թուրք պաշտոնյան և հույս հայտնել, որ առաջիկա օրերին ավելի լավ և ավելի դրական քայլեր կկատարվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում