Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը երկու ոտքից վիրավորվել Է նրա «Պակիստան Թեհրիք ի Ինսաֆ» կուսակցության բողոքի երթի վրա կատարված հարձակումից հետո: Այդ մասին, հայտնել Է հիվանդանոցի վարչակազմը, որտեղ հոսպիտալացվել Է քաղաքական գործիչը:
«Գնդակը դիպել Է աջ ոտքին եւ ձախ ոտքի ոսկորին»,-վարչակազմի հայտարարությունը մեջբերում Է Geo հեռուստաալիքը: Բժիշկների տվյալներով, «Պակիստան Թեհրիք ի Ինսաֆ»-ի ղեկավարն անգիտակից վիճակում Է եղել, երբ նրան տեղափոխել են հիվանդանոց, նրա ոտքերին եղել Է վնասվածքների 16 հետք:
Իմրան Խանի վրա մահափորձը կատարվել Է նոյեմբերի 4-ին, նրա կուսակցության բողոքի երթի ժամանակ, որը պահանջում Է նոր ընտրություններ:
Պակիստանի նախկին վարչապետը ոտքից վիրավորվել Է նրա մեքենայի գնդակոծումից հետո, քաղաքական գործչի կյանքին վտանգ չի սպառնում: Ձերբակալված կասկածյալը հայտարարել Է, որ ինքը պլանավորել Էր սպանել Իմրան Խանին եւ հայտարարել, որ գործել Է միայնակ:
Նոր ընտրությունների պահանջով «Պակիստան Թեհրիք ի Ինսաֆ» ընդդիմադիր կուսակցության երթը Պակիստանում սկսվել Է անցած շաբաթ, բողոքողները պլանավորում են մինչեւ նոյեմբերի 11-ը հասնել երկրի մայրաքաղաք Իսլամաբադ: