ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է «ազատել» Իրանը և ասել, որ երկրի կառավարության դեմ պայքարող ցուցարարներին շուտով կհաջողվի ազատագրվել։ «Մի անհանգստացեք, մենք կազատենք Իրանը: Նրանք շուտով կազատվեն», – ասել է Բայդենը՝ Կալիֆորնիայում նախընտրական ելույթի ժամանակ, երբ տասնյակ ցուցարարներ հավաքվել էին դրսում՝ իրանցի ցուցարարներին սատարող պաստառներ ձեռքին: