Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր Արտակ Արտյոմի Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին: Պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանը: Թեմայի շուրջ : «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱՀ «Ազատ Հայրենիք -ՔՄԴ» խմբակցության պատգամավոր, ԳԿՄԵՍ մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի հետ:
Հարությունյանի խոսքով` Ռուբեն Վարդանյանը լայն լիազորություններ է ստացել. «Վարդանյանի հայտարարությունները ոգևորությամբ են ընդունվել: Ռուբեն Վարդանյանը այն, ինչ ծրագրում է իրականացնում է: Պետք է այնպես անել, որ Արցախում փակուղային վիճակում չհայտնվենք»: