Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում «Փյունիկը» Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր շվեյցարական «Բազելին»։
Հայաստանի չեմպիոնը պարտվեց 1։2 հաշվով։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հյուրերը 10 ֆուտբոլիստներով են մնացել, որից հետո՝ 72-րդ րոպեին հաշիվը կրճատել է Լուկա Յուրիչիչը։
Եղիշե Մելիքյանի «Փյունիկը» խմբային փուլն ավարտեց 6 միավորով՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ «Սլովանը» և «Բազելը» դուրս եկան փլեյ-օֆֆ։