Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Հասարակությունը քաղաքական կամք է սպասում, ոչ թե քաղաքական թատրոն

Նախընտրական տրամաբանությունը հուշում է, որ իշխանությունն առաջիկայում կարող է ավելի հաճախակի դիմել այդպիսի միջոցների` փորձելով հանրությանը համոզել, որ սկսել է գործնական և առարկայական քայլեր կատարել պետական արդյունավետ կառավարում իրականացնելու, արդարացի կառավարման համակարգ հաստատելու ուղղությամբ: Ցավոք, Հայաստանում չկա վստահելի սոցիոլոգիական մեխանիզմ, որի միջոցով հնարավոր լիներ հանրայնորեն պարզել, թե ասենք` այդ ձերբակալությունները կամ չարաշահումների մասին բացահայտումները քաղաքացիների մոտ ի՞նչ արձագանքի են արժանանում: Այդ իսկ պատճառով ստիպված ենք դատել ըստ տպավորությունների, ըստ մթնոլորտում առկա տրամադրությունների: Իսկ այդ չափորոշիչներից ելնելով` պետք է թերևս արձանագրել, որ ձերբակալությունները Հայաստանում մթնոլորտ չեն փոխում` թերևս այն պատճառով, որ դրանք համոզիչ չեն: Իսկ ի՞նչը կարող է համոզիչ լինել, եթե ձերբակալվում է անձամբ Ճանապարհային ոստիկանության պետը, ով թերևս այնքան կարողություն ուներ համակարգում, որ մի փուլում պաշտոնը թողնելուց հետո, վերստին նշանակվեց այդ պաշտոնին:

Բանն այն է, որ ձերբակալությունն ինքնին չի կարող լինել կոռուպցիայի դեմ պայքարի համոզիչ օրինակ կամ ապացույց, կամ վկայություն, եթե այդ ձերբակալությունը չի տեղավորվում համակարգային որևէ տրամաբանության մեջ: Այսինքն` այդ ձերբակալությունը չի ենթարկվում մի տրամաբանական շղթայի, որը քաղաքացիների համար պարզորոշ կերևար իշխանության գործունեության ընթացքում: Օրինակ` հասարակության մոտ, թերևս, կա այն համոզումը, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների առնվազն կեսից ավելիին հնարավոր է ձերբակալել կոռումպացվածության մեղադրանքով, եթե չասենք ճնշող մեծամասնությանը: Բայց այդ համոզվածությամբ հանդերձ, մարդիկ չեն սպասում, որ որևէ մեկը կարող է ձերբակալվել: Որովհետև մարդիկ գիտեն, որ այդպիսին չէ համակարգը, որը մշտապես պատասխանատվության հարց է դնում իր ներկայացուցիչների առաջ և հետևողական է այդ հարցի պատասխանը ստանալու առումով:

Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններն անակնկալ են, ու այնքան ժամանակ, քանի դեռ դրանք կլինեն անակնկալ, հասարակության վրա չեն թողնի կոռուպցիայի դեմ իրական պայքարի տպավորություն: Ավելին` ընդհանրապես, հարցին եթե նայում ենք հենց այդ համակարգային պրիզմայով, ապա հանրության մոտ ոչինչ էլ չի կարող տպավորություն թողնել, քանի դեռ տեղի չի ունեցել նոր ընտրություն: Պետական կառավարման արդյունավետ համակարգի առանցքն իրականում ոչ թե հակակոռուպցիոն պայքարն է, այլ ազատ և արդար, օրինական ու թափանցիկ ընտրությունը: Հակակոռուպցիոն պայքարը, իրական պայքարը, այն էլ` մինչև ուղն ու ծուծը կոռումպացված համակարգերում, կարող է լինել ընդամենը ազատ և արդար, օրինական ընտրության արդյունք, երբ քաղաքացու քվեով ձևավորված իշխանությունը հանրային մեծ աջակցությամբ ձեռնամուխ է լինում կոռուպցիոն համակարգի մասնատմանը և չեզոքացմանը:

Հայաստանի իշխանությունը, հասարակության վրա տպավորություն կարող է գործել ոչ թե Ճանապարհային ոստիկանության պետ կամ Սոցիալական ապահովության հիմնադրամի ղեկավար ձերբակալելով կամ հետապնդելով, էլ չասած` տարբեր կառույցների մանր ու ստորին օղակների պաշտոնյաներին ձերբակալելու մասին, այլ առաջիկա ընտրական գործընթացում ազատություն, օրինականություն և թափանցիկություն ապահովելով: Այլապես հասարակությունը շատ լավ հասկանում է, որ հակակոռուպցիոն շոուները կազմակերպվում են այն նպատակով, որ ընտրական գործընթացում հասարակության ձայնը ստանան և հնարավորինս քիչ ստիպված լինեն դիմել կեղծիքի:

Այսինքն` համակարգը պատրաստ չէ իշխանությունը զիջել արդար և օրինական ընտրությանը, այլ ընդամենը փորձում է հնարավորինս նվազեցնել կեղծելու անհրաժեշտությունը` շոուների միջոցով ավելացնելով կամ փորձելով ավելացնել իր հասարակական վարկանիշը: Մինչդեռ հասարակությունն ամենևին նախկինը չէ և բավական լավ է պատկերացնում արդեն այն համակարգային աճպարարությունը` մեխանիկական բոլոր նրբերանգներով հանդերձ, որին Հայաստանի իշխանությունը դիմում է ընտրությանն իրեն ցանկալի արդյունք ստանալու համար` տարեցտարի կատարելագործելով ընտրակեղծարար մեքենան և փորձելով ֆիզիկական միջամտության դերը ընտրակեղծիքի հարցում հասցնել նվազագույնի: Միևնույն է, նույն ընտրակեղծարարությունն է, եթե կոռուպցիայի դեմ կեղծ պայքարի միջոցով փորձ է արվում խաբել ընտրողին: Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե իմաստ չունի ձերբակալել որևէ կոռումպացված կամ կաշառակեր պաշտոնյայի: Իհարկե ունի: Բայց իմաստ չունի դա ներկայացնել իբրև շրջադարձ, որովհետև շրջադարձը դեռ առջևում է` ընտրական ոլորանների տեսքով, ու հենց այդ ոլորաններն անցնելու որակից է կախված, թե իշխանությունն իրականում ինչքան է անկեղծ կոռուպցիան հաղթահարելու իր մղումներում:

Թեև, իհարկե, կա նաև փայտի հակառակ ծայրը. դա կոռուպցիայի դեմ համատարած, լայնաճակատ պայքարն է, երբ համակարգը մաքրվում է ամբողջությամբ: Ընդ որում` մաքրվում է ոչ թե քրեական հետապնդումների ճանապարհով, այլ նախևառաջ կառավարման անարդյունավետության հիմքով: Այս կառավարությունը, այս համակարգը արդեն գործում է երեք տարի, և ամեն տարի մենք արձանագրում ենք սոցիալ-տնտեսական գլոբալ հետընթաց` մակրոտնտեսական առանձին ցուցանիշների աճի ֆոնին: Բավական է անաչառ ուսումնասիրել հանրային կարծիքն ու տեղեկանալ հանրային կյանքի իրական պատկերին, և ակնհայտ կլինի, որ կառավարության ամբողջական ու դրան առընթեր բազմաթիվ գերատեսչությունների ղեկավարների պաշտոնանկությունն այն նվազագույն քայլն է, որ պետք է անել հանրային վարկանիշ հավաքելու ճանապարհին: Եթե Սերժ Սարգսյանն ի զորու չէ գնալ այդ քայլին, ապա հազիվ թե որևէ մեկը հավատա, որ նա ի զորու է իրական պայքար մղել կոռուպցիայի դեմ և ապահովել իրապես ազատ ու օրինական ընտրություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում