Thursday, 25 04 2024
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում

«Ինքնասպանված զինվորի» «ինքնասպանված» քեռուն օրեր առաջ ԱԱԾ էին տարել

«Առաջին լրատվականին» նոր մանրամասներ են հայտնի դարձել այս տարվա հուլիսի 18-ին կախվելու միջոցով մահացած Անուշավան Միքայելյանի դեպքի մասին:

Հիշեցնենք, որ հանգուցյալը անցյալ տարի, հուլիսի 28-ին ԼՂՀ Մարտունու զորամասի մարտական դիրքերից մեկում սպանված զինծառայողներից մեկի՝ Կարո Այվազյանի մորեղբայրն էր: Խոսքը սպանված 6 զինծառայողների՝ նույն զորամասի սպա, ավագ լեյտենանտ Վարդգես Թադևոսյանի և ժամկետային զինծառայողներ Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Կարո Այվազյանի, Գարեգին Հովսեփյանի ու Արտեմ Մանասյանի դեպքի մասին է. դիակները հրազենային վնասվածքներով հայտնաբերելու փաստի առթիվ հարուցվել էր քրգործ ՀՀ քր. օրի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (2 կամ ավելի անձանց սպանությունը): Կարոյի մորեղբայրը (նախկին ազատամարտիկ) այս դեպքից շատ էր ազդվել և հատկապես այն պատճառով, որ հենց սկզբից նախաքննական մարմինը առաջ էր քաշել Կարոյի կողմից համածառայակիցներին սպանելու, ապա՝ ինքնասպան լինելու վարկածը:

Այս գործի նախաքննությունն անհասկանալիորեն ձգձգվում է, իսկ այդ ընթացքում Կարոյի պապիկը՝ Ջիվան Միքայելյանը բողոքում էր և պահանջում՝ քրեական պատասխանատվության ենթարկել իր թոռնիկին ապօրինաբար բանակ զորակոչած (քանի որ նախկինում դատված էր եղել) և չզորակոչելու համար «կաշառք ուզած» պաշտոնյաներին: Այդ բողոքից հետո ինչ-որ անհայտ անձինք սկսել էին ահաբեկել, սպառնալ Ջիվան Միքայելյանին: Հետո դա դադարեց, և դրան հետևեցին Արաբկիր համայնքի թաղապետարանի և Երևանի քաղաքապետարանի կողմից կազմված՝ Ջ.Միքայելյանին մոտ 3 մլն դրամ տուգանելու վերաբերյալ կազմված ակտերը՝ ապօրինի շինարարություն անելու համար: Դրան էլ հետևեց դատարանով այդ գումարն ստանալու գործընթացը, ապա՝ Կարոյի քեռու «ինքնասպանությունը: Վերոնշյալ հանգամանքները կարո՞ղ են կապ ունենալ Կարոյի մորեղբոր «ինքնասպանության» հետ: Հարցի պատասխանը գտնելու համար նշենք մինչ դեպքը տեղի ունեցած իրադարձությունները:

Ջ.Միքայելյանը դիմում էր գրել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, Երևանի քաղաքապետարան և նշել, որ Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցների թողտվությամբ Քանաքեռ ՀԷԿ բանավանի թիվ 2/2 շենքի 14 բնակարանի բնակիչ Վրեժ Խաչատրյանը ավտոտնակի անվան տակ, իր հարևանությամբ կատարել է ապօրինի շինարարություն (էլեկտրական բաշխիչ ենթակայանի մոտ), որով խախտել է անվտանգության նորմերը և իրենց կյանքի համար սպառնալիք ստեղծել: Առանց համապատասխան փաստաթղթերի՝ այն վերակառուցելու համար Վ.Խաչատրյանի նկատմամբ թաղապետարանը տուգանքի ակտ չի կազմել՝ անտեսելով Ջ.Միքայելյանի բազմաթիվ բողոքները (իսկ վերջինիս նկատմամբ կազմել է):

Ջ.Միքայելյանը խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ քանդելու ապօրինի կառույցը, պատասխանատվության կանչել օրինախախտներին և տրամադրել Վ.Խաչատրյանի իրականացրած շինարարության վերաբերյալ առկա փաստաթղթերի պատճենները: Դիմումին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հ.Ասատրյանը դիմումատուին ուղարկված գրության մեջ նշել է. «…Վրեժ Խաչատրյանի կողմից օգտագործվող շինությունը փաստացի չունի իրավական կարգավիճակ…, իսկ հիշյալ շինության հետագա տնօրինման հարցը… կարող է կարգավորվել ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների իրականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման շրջանակներում»: Այսինքն՝ քաղաքապետարանի պաշտոնյան խուսափել է պատասխան տալ, թե ինչպես է ՀԷԿ-ից անթույլատրելի հեռավորության վրա մետաղական ավտոտնակի փոխարեն կապիտալ շինարարություն հայտնվել՝ արտակարգ իրավիճակների դեպքում գրեթե անանցանելի դարձնելով Ջիվանի տուն տանող ճանապարհը: Եվ որպեսզի Վ.Խաչատրյանի ավտոտնակը հետագայում հավանաբար կարողանան «տեղավորել» քաղաքապետարանի նշած օրինականացման տարբերակի մեջ, Արաբկիրի վարչական շրջանի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Հրայր Անտոնյանը կարծես թե բողոքը «սվաղելու» փորձ է արել. պատասխան գրության մեջ նշել է, որ «ուսումնասիրվել է…Վրեժ Խաչատրյանի կողմից կառուցված ավտոտնակի վաղեմության ժամկետը: Պարզվել է, որ նա նշված ավտոտնակը տեղադրել է մինչև 1990-ականները, իսկ 2006-ին այն վերակառուցել է, ինչի մասին վկայում են թվով 53 բնակիչների և Ձեր որդի Ա.Միքայելյանի հայտարարությունը»:

Իսկ երբ բողոքատուն պահանջել է Արաբկիրի թաղապետ Է.Մուշեղյանից՝ իրեն տրամադրել հայտարարություններ տված այդ բնակիչների անուն-ազգանունները և հասցեները, նրան պատասխանել են. «…հնարավորություն չունենք, քանի որ Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում դրանք չեն պահպանվել: Գործում առկա է միայն Ձեր տղայի՝ Ա.Միքայելյանի կողմից ներկայացված դիմումը, որի պատճենը կցվում է»: Իսկ կցված պատճենն ունի հետևյալ բովանդակությունը և որոշ տարօրինակ տարրեր է պարունակում: Այն հասցեագրված է Արաբկիրի շրջանի ղեկավարին, որը ներկայացնում ենք առանց խմբագրման. «Հարգելի պարոն մարգարյան հայտնում եմ ձեզ որ քանաքեռ հեկ 2/2 շենքի բնակիչ Վրեժ խաչատրյանը իր ավտոտնակը ունեցել է դեռևս 1980 Ական թվականներին այն ձևափոխել է քարի 2006 թվականի սկզբներին հայրս Ջիվան Միքայելյանը, իր գրած դիմումի մեջ կեղծիք է գրել որի համար ես եմ հայտնում իմ ներողամտությունը 2006 թ ես ինք օգնել եմ վ. խաչատրյանին ավտոտնակը կառուցել: 03.12.2010թ.»: Հենց այս նամակի հետքերով էլ ինքնասպանությունից մոտ 10 օր առաջ ԱԱԾ աշխատակիցները Անուշավան Միքայելյանին տարել են ԱԱԾ: Դրանից հետո, Անուշավանի հոր՝ Ջիվան Միքայելյանի պատմելով, որդին շատ նյարդային վիճակում էր, իսկ թե ինչը կարող էր նրան նյարդային վիճակի հասցնել՝ հայրը չգիտեր:

Որոշ փաստեր և հանգամանքներ համադրելով փորձենք հասկանալ. նախ՝ ինչո՞ւ է թաղապետարանում 54 բնակիչներից միայն Անուշավանի հայտարարությունը պահպանվել, հետո այն դարձել դիմում: Ինչո՞ւ է Անուշավանը հանկարծ որոշել, որ հոր փոխարեն ինքը պետք է ներողամտություն խնդրի, այն էլ՝ ոչ թե Վրեժից, ում վերաբերել է ապօրինի շինարարության մասին «կեղծիքը» և դրա համար պատասխանատվության ենթարկելու պահանջը, այլ թաղապետից: Բացի դա, ինչո՞ւ է այդ դիմումը ԱԱԾ-ին հետաքրքրել գրելուց միայն 7 ամիս անց, ճիշտ այն ժամանակահատվածում, երբ նույն այդ Հրայր Անտոնյանը որպես վկա էր անցնում Զ.Փոստանջյանի եղբոր՝ Տիգրան Փոստանջյանի գործով: Գործը կրկին ապօրինի շինարարությանն էր առնչվում, և կրկին գործը վարում էր ԱԱԾ-ն: Արդյո՞ք զուգադիպություններ են սրանք: Ինչ վերաբերում է դիմումի բովանդակությանը. ինչո՞ւ է Անուշավանը դիմումում նշել, որ հայրը ոչ թե, ասենք, չի իմացել և գրել է, որ ավտոտնակը ավելի վաղ է կառուցվել և ինքը օգնել է Վրեժին, այլ նշել է՝ «կեղծիք է գրել»: Որովհետև կեղծիք անելու համար մարդուն քրեական պատասխանատվության են ենթարկում: Ստացվում է՝ նպատակը եղել է որդու ձեռքով շատ բողոքող հորը պատժե՞լը: Որդին, ով գտնվում էր ֆիզիկապես և հոգեպես չափազանց խոցելի վիճակում, ազդված՝ քրոջ որդու ողբերգական մահից, ընտանիքի հետ բաժանումից (ամուսնալուծված էր), ոգելից խմիչքների նկատմամբ էլ մեծ հակում ուներ, կարո՞ղ էր նման բան գրել: Գոնե տեսականորեն հնարավոր էր, չէ՞: Ուստի կարևոր է պարզել, թե ինչ հանգամանքներում է Անուշավանը գրել այդ դիմումը:

Եվ մի շատ կարևոր հանգամանք ու երևի թե՝ ոչ զուգադիպություն: Անուշավանը առաստաղից կախվելու միջոցով ինքնասպան է եղել հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը: Իսկ հուլիսի 20-ին վարչական դատարանում լսվելու էր Ջիվան Միքայելյանի հայցն ընդդեմ Արաբկիր համայնքի թաղապետարանի և Երևանի քաղաքապետարանի՝ 2,5 մլն դրամ տուգանքի ակտը անվավեր ճանաչելու վերաբերյալ: Եվ ամենայն հավանականությամբ քննության առարկա կարող էր դառնալ հարևան Վրեժի ապօրինի շինարարության հետ կապված հարցը ևս, և Անուշավանը կամ պետք է ցուցմունք տար և հրաժարվեր թաղապետարանում գրած իր դիմումից և դատվեր, կամ պետք է պնդեր դիմումը և հորը իրավապահներին հանձնելու տարբերակը նախընտրեր: Բայց երևի թե նրա համար նախընտրելի չի եղել այդ տարբերակներից և ոչ մեկը, դրա համար էլ այդ դիմումը նրան մինչ մահը շատ է անհանգստացրել, և չի բացառվում, որ նա ընտրել է երրորդ տարբերակը: Հուսանք, որ քննությունը կտա այս հարցերի պատասխանները, և կիմանանք՝ սա սպանությո՞ւն է, սպանության դրդո՞ւմ, մարդուն ԿԳԲ-ական եղանակներով լռեցնելու փո՞րձ, թե՞ այլ՝ անհայտ պատճառներ էլ կան… Ժամանակը ցույց կտա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում