Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պատմական նշանակության խաղ․ Ռևանշ, որը տոն կպարգևի․․․

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում, այսօր Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի շվեյցարական «Բազելի» հետ։ Հաղթանակի դեպքում մեր թիմը գրանցելով պատմական արդյունք` դուրս կգա մրցաշարի 1/16-րդ եզրափակիչ։ Հիշեցնենք, որ այս թիմերի միջև Բազելուն տեղի ունեցած առաջին խաղում մեր թիմը պարտվել էր 1։3 հաշվով։ Եկել է ռևանշի հասնելու ժամանակը։ Կարճ ասած, այսօր ակումբային ֆուտբոլի մակարդակով տեղի կունենա անկախ Հայաստանի պատմության կարևորագույն խաղը։ Բուքմեյքերներն առաջիկա մրցավեճում ֆավորիտ են համարում «Բազելին»։ Վերջինիս հաղթանակի համար սահմանված է 1․8 գործակից։ Ոչ-ոքի գնահատված է 3․7, իսկ «Փյունիկի» հաղթանակը՝ 4․1 գործակցով։

«Փորձելու ենք խաղն այնպես կառուցել, որ առավելությունը մեր կողմը լինի: Այո, արտագնա խաղերում սովորաբար խնդիրներ ծագում են։ Չենք ցանկանում շատ մանրանալ։ Ամեն ինչ կորոշվի դաշտում և ես լիահույս եմ որ կհաղթենք»,- նախախաղային մամուլի ասուլիսում ասել է «Բազելի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ֆրայը։ Վերջինս անդրադարձել է նաև Բազելում կայացած առաջին հանդիպման հայտնի դրվագին, որից ծնվել էր դաշտի տերերի երկրորդ գոլը։ Մասնավորապես, «Փյունիկի» հարձակվող Յուրիչիչը վնասվածքի պատճառով պառկած էր խոստատածկին, իսկ «Բազելի» ֆուտբոլիստները չհետևելով Fair play-ի կանոններին շարունակել էին գրոհը և գրավել «Փյունիկի» դարպասը․ «Ես հիշում եմ, որ այդ իրավիճակից հետո երկրորդ գոլը եղավ: Դա մրցավարի խնդիրն էր: Եթե մրցավարը չընդհատեց խաղը, ապա արդարացի է գոլը: Բայց իմ ֆուտբոլիստներն այդքան էլ վատ տրամադրված չէին, չար չէին: Նրանց մտադրությունը չէր շարունակել խաղը»։ Չմոռանանք, որ այդ խաղին հաջորդած մամուլի ասուլիսում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել էր, որ «Բազելը» լկտի պահվածի պատասխանը կստանա Երևանում։ Մելիքյանի խոսքով իրենց այսօ անելու են հնարավորն ու անհնարինը երկրպագուներին տոն պարգևելու համար։ «Մենք հյուրընկալ ազգ ենք: Թող մինչև խաղը վայելեն մեր երկիրը մեր հյուրերը, իսկ երբ որ խաղը սկսվեց, մենք մարտական տրամադրված ենք լինելու ու շատ մեծ ցանկությամբ իրենց հաղթելու: Մենք անելու ենք այն ինչ որ պարտավոր ենք՝ հաղթել ու գնալ առաջ: Մենք փորձառու թիմ ենք, լարվածություն չունենք, քանի որ դա մեզ խանգարելու է:

Մեր ցավալի խաղը, որ եղավ մի քանի օր առաջ, դա էլ կարողացանք վերապրել ու հիմա պրոֆեսիոնալ ձևով պատրաստ ենք վաղվա խաղին: Այո, զգում ենք պատասխանատվություն, քանի որ հարց պետք է լուծենք: Լարված չենք, ուղղակի պատրաստ ենք: Մրցավեճից առաջ լուրջ խնդիրներ չունենք։ Առաջիկա խաղին «դուխով» սպասում ենք, պայքարելու ենք մինչև վերջ՝ հաջողության հասնելու համար։ Մենք ունենք լավ մարզչական շտաբ ու պատրաստ ենք այս խաղին: Եթե ստացվի մեր պլանավորածը տեղափոխել խաղադաշտ, ուրեմն հաջողությունը մեզ հետ կլինի: Մենք պետք է մեր երկրպագուների համար տոն սարքենք ու դրական տրամադրությամբ հեռանանք մեկս մյուսից: Պարտության ու հաղթանակի դեպքում ես շատ հպարտ եմ, որ ունեմ այսպիսի թիմ: Այն նվիրվածությունը, որը ես զգում եմ որպես մարզիչ ֆուտբոլիստների մոտ, զգում եմ նաև երկրպագուների մոտ: Շատ շնորհակալ եմ երկրպագուներից, որ հավատում են մեզ ու աջակցում: Իսկ այն մասը, որոնք չեն աջակցում, կաշխատենք վաղը այնպես անել, որ փոխվի նրանց տրամադրվածությունը մեզ համար»,- նշել է Մելիքյանը։ Վերջին տուրից առաջ Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» 8 միավորով գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը, «Բազելը» նույնքան միավորով երկրորդ տեղում է, իսկ «Փյունիկը» 6 միավորով 3-րդն է։ «Ժալգիրիսը» 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Վերջին տուրից առաջ բոլոր 4 թիմերը հնարավորություն ունեն դուրս գալու փլեյ-օֆֆ։

Եթե այսօր «Փյունիկը» վաստակի երեք միավոր, իսկ «Սլովանը» չհաղթի «Ժալգիրիսին», ապա մեր չեմպիոնը ենթախմբում կզբաղեցնի առաջին հորիզոնականը։ Այսօր միաժամանակ «Ժալգիրիսը» «Սլովանի» հետ մրցելու է Վիլնյուսում։ Այս թիմերի միջև առաջին տուրում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 0։0։ Ինչևէ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ակնկալում է, որ այսօր «Հանրապետական» մարզադաշտը լեփ-լեցուն է լինելու։ Երևանյան թիմը երկրպագուներին կոչ է արել մարզադաշտ գալ խաղից երկու ժամ առաջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում