Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»

Ուսուցիչը պետք է լինի հասարակության ամենակարևոր անձը. ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ (ԿԶՆԱԿ) և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ)՝ հանդիպելու աշխատակազմերին և քննարկելու աշխատանքային առկա խնդիրները:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Վահրամ Դումանյանը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն»-ում ողջունել է հիմնադրամի աշխատակիցներին՝ ընդգծելով, որ կառույցին վերապահված է հանրակրթության բարեփոխումների բովանդակային բաղադրիչի հիմնական հատվածը.

«Կրթության զարգացման, նոր չափորոշիչների ներդրման գործում ԿԶՆԱԿ-ն առանցքային դեր ունի, և գործունեության հաջողված արդյունքը պայմանավորված է նաև պրոֆեսիոնալ աշխատակազմի ջանքերով»:

Նախարարն առանձնացրել է առանցքային 3 հարց, որոնք առավել խնդրահարույց են, այդ թվում՝ ուսուցչի վերապատրաստումների արդյունավետության բարձրացում, մանկավարժի կերպարի ձևավորում, միջին մասնագիտական կրթության ոլորտում խնդիրներին համակարգային մոտեցումներ՝ արդյունքային ցուցանիշների բարելավման ակնկալիքով:

«Ուսուցիչը հասարակության մեջ պետք է լինի ամենակարևոր անձը: Ուսուցչի կատարած գործը պետք է լինի հարգանքի արժանի, որի պաշտոնին և դիրքին մշտապես շատերը ձգտեն, բայց հասնեն միայն բացառիկներն ու արժանավորները: Ուսուցչի հենց այս կերպարը պետք է ձևավորենք»,- ասել է Վահրամ Դումանյանը:

Ըստ նախարարի՝ դպրոցներում պետք է բացառել քաղաքական գործընթացները. դպրոցը պետք է լինի տաճար, որտեղ շատ երևույթներ արգելված կլինեն: Նախարարը կարևորել է նաև ճկուն մեխանիզմների մշակումը, որոնք կտանեն միայն դեպի զարգացում և կբացառեն խախտումները:

Անդրադառնալով միջին մասնագիտական կրթության ոլորտին՝ Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ այս ոլորտն առավել մեծ ուշադրության կարիք ունի, քանի որ ապահովում է կադրերի արագ իրացումն աշխատաշուկայում, ինչը կարևոր նշանակություն ունի ներկա տնտեսական իրավիճակում:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթական բարեփոխումների այս փուլում մեծ ծավալի աշխատանքներ են լիազորված ԿԶՆԱԿ-ին.

«2023 թ. սեպտեմբերից հանրապետության բոլոր դպրոցներում պետք է ներդրվեն նոր չափորոշիչները՝ փուլային սկզբունքով: Սա նշանակում է նախապատրաստել բոլոր մարզերի դպրոցներին՝ սերտ համագործակցելով տնօրենների և ուսուցիչների հետ»:

Ուսուցիչների վերապատրաստման գործընթացը քննարկելիս Ժաննա Անդրեասյանը կարևորել է ԿԶՆԱԿ-ի գործառույթը՝ դրանց մշտադիտարկման, որակի ու արդյունքի գնահատման տեսանկյունից: Քննարկմանն անդրադարձ է եղել նաև նախադպրոցական կրթության որակի բարելավման գործընթացին, դպրոցական խորհուրդների անդամների, տնօրենների վերապատրաստումների առանձնահատկություններին:

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ներկայացրել է Տավուշի մարզում չափորոշիչների փորձարկման արդյունքները, ծագած խնդիրներն ու հետագա անելիքները: Առկա խնդիրներից առանձնացվել է փորձագետների պակասը, նրանց՝ մարզեր գործուղելու, տեղում աշխատանքները համակարգելու անհրաժեշտությունը: ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ մյուս մարզերի դպրոցների տնօրեններին և մանկավարժներին վերապատրաստելիս որպես ռեսուրս կներգրավվեն նաև Տավուշի մարզի մանկավարժները և տնօրենները, որոնք արդեն բավականին փորձառու են և տիրապետում են նոր չափորոշչով աշխատելու հմտությանը:

Այցի շրջանակում նախարարը ծանոթացել է նաև ԿԶՆԱԿ-ի շենքային պայմաններին, որտեղ ներկայում ընթանում են վերանորոգման աշխատանքներ:

Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շրջայց են կատարել նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում, ծանոթացել շենքային պայմաններին, քննարկել առաջիկա անելիքները:

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները, կիրառության մեջ դրված նոր առցանց հարթակների արդյունքները: Քննարկվել են նաև ատեստավորումների, քննությունների համար մեկ միասնական հարթակ ստեղծելու հնարավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում