Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն չի ճանաչել իր պարտությունը կիրակի օրը կայացած ընտրություններում։ Պարտությունից հետո իր առաջին հրապարակային ելույթում նա ասել է, որ իր կողմնակիցների բողոքները քվեարկության նկատմամբ «վրդովմունքի և անարդարության զգացման» արդյունք էին:
Այնուամենայնիվ, նա չի վիճարկել ընտրությունների արդյունքները և լիազորել է իր աշխատակազմի ղեկավար Չիրո Նոգեյրային՝ նորընտիր նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի ներկայացուցիչների հետ սկսելու իշխանության փոխանցման գործընթացը: