Ղազախստանի իրավապահները հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի եղբորորդու՝ Կայրաթ Սաթիբալդիի դեմ փողերի լվացման գործով երկրին են վերադարձրել ավելի քան 230 միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք քարեր և զարդեր։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Ղազախստանի հակակոռուպցիոն գործակալությունը։
Պարզվել է, որ Սաթիբալդին օտարերկրյա արժեթղթերում ներդրել է 300 մլն դոլար։ Այդ գումարն առաջիկայում պետք է փոխանցվի Ղազախստանի բյուջե։
Սեպտեմբերի 26-ին Ղազախստանի դատարանը յուրացման գործով նրան դատապարտել է վեց տարվա ազատազրկման։ Մարտի 13-ին Ղազախստանի հակակոռուպցիոն ծառայությունը ձերբակալել էր Սաթիբալդիին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և «Ղազախտելեկոմ» ԲԲԸ-ի միջոցների յուրացման կասկածանքով։ Մարտի 17-ին նրա և նրա նախկին կնոջ՝ Գյուլմիրայի նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ առևտրական ձեռնարկատիրական գործունեությունը խաթարելու ու այն յուրացնելու գործով։