Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Այդ նույն լկտիությունն իրենք կզգան Հայաստանում․ «Ջարդել» և վրեժխնդիր լինել․․․

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում վաղը Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի շվեյցարական «Բազելի» հետ։ Հաղթանակի դեպքում Հայաստանի չեմպիոնը պատմական արդյունք կգրանցի դուրս գալով մրցաշարի 1/16-րդ եզրափակիչ։ Վերջին տուրից առաջ Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» 8 միավորով գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը, «Բազելը» նույնքան միավորով երկրորդ տեղում է, իսկ «Փյունիկը» 6 միավորով 3-րդն է։ «Ժալգիրիսը» 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Վերջին տուրից առաջ բոլոր 4 թիմերը հնարավորություն ունեն դուրս գալու փլեյ-օֆֆ։ Եթե վաղը «Փյունիկը» վաստակի երեք միավոր, իսկ «Սլովանը» չհաղթի «Ժալգիրիսին», ապա մեր չեմպիոնը ենթախմբում կզբաղեցնի առաջին հորիզոնականը։ Հիշեցնենք, որ վերջին խաղում «Ժալգիրիսը» «Սլովանի» հետ մրցելու է Վիլնյուսում։ Այս թիմերի միջև առաջին տուրում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի 0։0։

«Փյունիկը» մեկնարկային տուրում մրցակցի հարկի տակ 1։3 հաշվով զիջել էր «Բազելին»։ Այս հանդիպումից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել էր, որ մրցակիցը հաղթել է ոչ կլտի խաղով, և որ Երևանում մեր թիմը պետք է վրեժխնդիր լինի։ «Իհարկե, հաշիվը ափսոսանք է առաջացնում, որովհետև մենք գիտեինք, որ լավ թիմի հետ գործ ունենք։ Մակարդակ ունեն, բարձր կարգ ունեն, բայց մի պահ իրենք մոռացան այդ ամենի մասին, ֆեյր-փլեյին չհետևեցին, չկանգնեցրին խաղը, որը մենք պահանջում էինք: Բայց ոչինչ, մենք իրենց սպասում ենք Հայաստանում իրենց լկտի պահելու համար: Այդ պահվածքի համար մենք անպայման կարձագանքենք: Այդ նույն լկտիությունը իրենք կզգան Հայաստանում կզգան իրենք։ Ինչ է նշանակում խփել, շարժվել առա՞ջ, ջարդել, շարժվել առաջ: Մենք անպայման գործելու ենք նույն կերպ :Պարզ է՝ մենք «Բազելի» հետ էինք խաղում, որակյալ պաշտպանություն էր, Յուրիչիչը չէր կարող ինչ-որ ավել բան անել: Այսօր աշխատեց այնքան, որքան կարողացավ: Նա աշխատանք տարավ, մենք իրենից պետք է ավելին չսպասենք: Թիմի տակտիկայի մասին՝ ինչ ստացվեց, ինչ չէ. մենք խաղացինք 5-3-2 սխեմայով, առաջին խաղակեսում 1:1 խաղացինք: Երկրորդ կեսում հասկացանք ինչ խնդիրներ ունենք, անցանք 5-4-1 սխեմայի և վերջում ավելի ակտիվ եղանք հարձակման գծում՝ խաղալով 4-4-2: Ինձ թվում է՝ ամեն ինչ աշխատեց, պարզապես անհատական պահերով մենք պարտվեցինք, բայց ընդհանուր լավ էր ստացվում մեզ մոտ»,- Բազելում տեղի ունեցած խաղից հետո ասել է Մելիքյանը։

Սպասվում է, որ «Փյունիկի» 30 տարվա պատմության ամենակարևոր խաղում մեր ֆուտբոլիստները ճակատամարտելու են խաղադաշտում։ «Այդ խաղը մեր 30 տարվա պատմության ամենակարևոր հանդպումն է։ Այդ խաղում որոշվելու է, թե որ թիմն է դուրս գալու խմբից։ Մենք իսկապես ունենք շանս, որպեսզի հայկական ֆուտբոլն ավելի բարձր մակարդակի հասցնենք։ Ես համոզված եմ, որ մենք ամեն ինչ կանենք դրա համար։ Բայց եթե մենք ցանկանում ենք հասնել այդ նպատակին, ուրեմն այդ խաղում ունենք ձեր աջակցության կարիքը։ Միայն իրար հետ մենք կարող ենք հաջողության հասնել։ Ձեզ բոլորիդ սպասում ենք «Հանրապետական» մարզադաշտում»,- դիմելով երկրպագուներին հայտարարել է «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։ Այո, վաղը կայանալու է անկախ Հայաստանի ակումբային մակարդակով կարևորագույն հանդիպումը։ Ամեն ինչ մեր ձեռքերում է և «Փյունիկից» պահանջվում է միայն հաղթել, հաղթել ցանկացած հաշվով։ «Փյունիկին» արդեն իսկ հաջողվել է մեծ հաջողություն գրանցել, բայց այսօր կա հնարավորություն շարժվելու առաջ և զարգացնելու այդ հաջողությունը։

Վերլուծելով վերջին հանդիպումները, ինչպես նաև «Բազելի» դեմ առաջին մրցավեճը վստահաբար կարող ենք ասել, որ «Փյունիկն» ի զորում է լուծել կարևորագույն խնդիրը։ Սպասվում է, որ վաղը «Հանրապետականի» լեփ-լեցուն տրիբունաները լայն աջակցություն ցույց կտան մեր չեմպիոնին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում