Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ասամբլեան հավանություն է տվել Ադրբեջանում ռուս-թուրքական միացյալ մոնիթորինգի կենտրոնի թուրքական ռազմական կոնտինգենտի մանդատի մեկ տարով երկարաձգմանը։
Թուրքիայի նախագահի համապատասխան հրամանագիրն ընդունվել է օրենսդիր մարմնի ընդհանուր ժողովի կողմից։ Այս հրամանագրին կողմ են քվեարկել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության:
Թուրքիայի սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն՝ արտերկրում զինվորական կոնտինգենտի մանդատի ժամկետը մեկ տարի է։ Այն երկարաձգելու որոշումը կայացնում է խորհրդարանը։
Հիշեցնենք, որ մոնիթորինգի կենտրոնի բացման արարողությունը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։