Արագածոտնի մարզի Ուջան բնակավայրում՝ նոյեմբերի 2-ի ժամը 11։00-ին, և նույն մարզի Կոշ բնակավայրում՝ ժամը 12։00-ին անցկացվելու են «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանքներ:
Գործարկվելու են նշված բնակավայրերի շչակները, տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ: