«Կոմերսանտի» թղթակից Կիրիլ Կրիվոշեևի կարծիքով՝ Սոչիում Պուտինի ու Ալիևի հանդիպումն ամենաերկարն էր, որովհետև հենց Բաքվին է փորձ արվել համոզել գնալ զիջումների։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Պուտինը զիջեց Ալիևին, իսկ խաղաղապահների մասին դրույթն էլ զիջում էր Բաքվի կողմից։ Կրիվոշեևը գտնում է, որ Մոսկվայի համար կարևոր էր պահպանել գլխավոր բանակցողի իր դերը․ «Մոսկվան մեծ կախման մեջ է Անկարայից, դրա համար էլ Բաքվի վրա զգուշավոր է ճնշում գործադրում»,-եզրափակեց նա։