Արեւմտյան Աֆրիկայի երկրներում ընթացիկ տարում հացահատիկային մշակաբույսերի կորուստները կհասեն 20 միլիոն տոննայի կամ անցյալ տարի դրանց բերքի ծավալների 25 տոկոսին՝ Ռուսաստանից եւ Ուկրաինայից պարարտանյութերի մատակարարումների ընդհատումների պատճառով: Նոյեմբերի 1-ին այդ մասին հաղորդել Է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) SABC ռադիոկայանը՝ վկայակոչելով Արեւմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միության զեկույցը:
«Ուկրաինայի ներկայիս ճգնաժամն Արեւմտյան Աֆրիկայի երկրներում արդեն հասցրել Է 1,2 – 1,5 միլիոն տոննայով պարարտանյութերի ներմուծման անկման,- ասված Է զեկույցում:- Պարարատանյութերի պակասի հետեւանքով տեղի Է ունենում բերքի, այդ թվում հացաբույսերի բերքի ծավալների կրճատում»:
Բարդ իրադրություն Է առաջանում նաեւ Աֆրիկայի հարավի երկրների ագրարային հատվածում: Այսպես ՀԱՀ-ն ՌԴ-ից եւ Ուկրաինայից ավանդաբար ներմուծում Է ազգային գյուղատնտեսությունում օգտագործվող պարարտանյութերի մինչեւ 80 տոկոսը, նշում Է ռադիոկայանը:
Ընթացիկ տարում արեւմտյան պատժամիջոցների պատճառով ՌԴ-ից ՀԱՀ պարարատանյութերի մատակարարումներն Էապես կրճատվել են: Դրա հետեւանքը, հարավաֆրիկացի մասնագետների խոսքով, կդառնա գյուղատնտեսական արտադրանքի ծավալների անկումն ընթացիկ ագրարային տարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: