Wednesday, 22 05 2024
Շատ մեծ ԱԷԿ-ը պատուհաս կդառնա, եթե նախապես էլեկտրաէներգիայի արտահանման խնդիրը լուծված չլինի
16:09
Իռլանդիան և Իսպանիան Նորվեգիայի հետ միասին ճանաչում են Պաղեստին պետությունը
Շարժման լոզունգները համընկնում են ադրբեջանական և ռուսական նարատիվների հետ
15:45
Նորվեգիան Պաղեստինը ճանաչում է որպես պետություն
Մեր սերունդներին չենք ժառանգի այնպիսի քաղաքականության արդյունք, որը կտանի պատերազմի
Խաղաղության կորպուսի ծրագրի շրջանակում երկու երկրների միջև ամուր կապեր են ձևավորվել․ ԱՄՆ դեսպան
ՀՀ նախագահը աջակցություն է հայտնել ԱՄՆ խաղաղության կորպուսի ծրագրին. արդեն ունենք 37 կամավոր
15:30
Վիետնամի նոր նախագահ է դարձել Թո Լամը
Եթե քննարկումներին չմասնակցեք ու բան չանեք, ստեղ ի՞նչ գործ ունեք, մենք մեր գործն էլ կանենք՝ ձերն էլ
15:15
Այովայում հզոր պտտահողմը մի քանի զոհի և ավերածությունների պատճառ է դարձել
ԶՊՄԿ-ի աջակցությունն ուղղված է կոնկրետ ծրագրի իրականացմանը. պարզաբանում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վարորդներն անհիմն դուրս են եկել երթուղիներից. քաղաքապետարանը քայլը գնահատել է սաբոտաժ
Երեւանի նշանակալի ազդակը Թեհրանին
Հայտնի են Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթի մասնակիցները
Նախագծային ուսուցում. նոր մեդիայից մինչև Թումանյանի հեքիաթներ և մաթեմատիկա
Սպիտակցի Հայկոյի որդին նպատակադրվել է մի խումբ անձանց հետ գրավել կառավարության, ԱԺ-ի և ոստիկանության շենքերը
Վարչապետը հույս է հայտնել, որ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը կշարունակվեն
Գազայի վերաբնակեցումը երբեք նպատակ չի եղել. Նեթանյահու
Հարցազրույց Արամ Զ․ Սսարգսյանի հետ
14:15
Մոլդովան ԵՄ-ի հետ անվտանգության և պաշտպանության մասին պայմանագիր է ստորագրել
Խամենեին շնորհակալություն է հայտնել Փաշինյանին այս դժվարին ժամանակահատվածում այցելելու համար
Հանդիպում ունեցա Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ. Փաշինյան
Սպիտակցի Հայկոյի որդին ձերբակալվել է իշխանությունը զավթելու մեղադրանքով
ՀՀ ՊԵԿ-ը կանխել է Վրաստանից մաքսանենգ ճանապարհով դեղորայքի ներմուծման դեպքեր
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դավիթ Խաչատուրյանը ՍԴ դատավոր է ընտրվել 70 կողմ ձայներով
Լիահույս եմ, որ կհաջողենք. Ալեն Սիմոնյանը՝ տարածաշրջանում հեռահաղորդակցությունների գործարկման մասին
Գերիների ազատումը նախապայման է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար

Հայաստան-Արցախ քաղաքական «սիամականությունը» ունի հետևանք և չունի հեռանկար

Ստեփանակերտում հոկտեմբերի 30-ի հանրահավաքից հետո հնչել են կարծիքներ ու գնահատականներ առ այն, որ Արցախը հակադրվում է Հայաստանին: Ընդ որում, դրա տակ շատերը նկատում են նաև Ռուսաստանի «ձեռքը կամ «ականջները», այն հիմնավորմամբ կամ փաստարկմամբ, թե Ռուսաստանն այդ կերպ հակադրվում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ արևմտյան նախաձեռնությունների հետ Հայաստանի աշխատաքին, խանգարում այն: Այդօրինակ գնահատականները սակայն, անշուշտ չլինելով իրականությունից ամբողջապես կտրված, պարունակում են սակայն որոշակի կարծրատիպային իներցիա, երբ, օրինակ, քաղաքականությունն է հարմարեցվում «վերլուծություններին», և ոչ թե վերլուծություններ են, որոնք արտացոլում են քաղաքականությունը:

Հայաստանի և Արցախի «աշխատանքի բաժանման», տարանջատման, Արցախի սուբյեկտության վերականգնման անհրաժեշտությունը ներկայումս կենսական նշանակության հանգամանք է: Այն գործնականում այդպիսին է եղել միշտ, և հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի քաղաքական նպատակադրումների և դրանց սպասարկման ճգնաժամը սկսել է խորանալ հենց Արցախի սուբյեկտության չեզոքացմամբ:Բայց, ի վերջո պետք է դիտարկել ներկայիս իրողությունները, իսկ դրանք՝ 44-օրյա պատերազմից հետո առկա նոր իրավիճակում, և ուկրաինական պատերազմով ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախի սուբյեկտությունը դարձնում են կենսական անհրաժեշտություն: Իսկ որևէ մեկն ինչպե՞ս է պատկերացնում այդ սուբյեկտությունը առանց Հայաստանից «տարանջատման»:

Եթե Հայաստանն ու Արցախը պետք է խոսեն «ունիսոն», արտահայտեն նույն մոտեցումները, այդտեղ որտե՞ղ է տեղավորվելու Արցախի սուբյեկտությունը: Առավել ևս, որ մարտավարական իմաստով, Արցախի և Հայաստանի օրակարգերում կան օբյեկտիվ տարբերություններն ու տարամիտումներ, որոնք կարելի է իհարկե ծածկել ռազմա-հայրենասիրական պաթոսով՝ ինչպես ավելի քան երկու տասնամյակ, սակայն հնարավոր չէ վերացնել դրանք: Իսկ, երբ դրանք կան, բայց չկա այդ որոշակի բնական տարամիտումների պարագայում դրանց հետ աշխատող համարժեք քաղաքական սխեման՝ որտեղ էլ հենց Արցախի սուբյեկտության խնդիրը ստանում է կենսականություն, ապա այդ իրավիճակը վերածվում է անկառավարելի և հարվածում նաև Հայաստանի սուբյեկտությանը: Այլ կերպ ասած, Արցախի ինքնուրույն դիրքավորումը՝ որը բնականորեն ենթադրելու է նաև մի շարք հարցերում Հայաստանի քաղաքական մոտեցումներից տարբերվող գնահատականներ ու դիրքավորումներ, ոչ միայն Արցախի սուբյեկտության, այլ նաև Հայաստանի սուբյեկտության կարևոր հանգամանք է: Իհարկե, այլ հարց է այդ սխեմայի բովանդակությունը, ասել կուզի՝ Արցախի սուբյեկտության բովանդակությունը: Սա լրջագույն հարց է երկու պատճառով: Առաջինն ու գլխավորը այն է, որ քաղաքական սուբյեկտության խնդրի լուծումը պետք է կառավարվի այնպիսի հմտությամբ, որ այն չառաջացնի որևէ անջրպետ Հայաստանի և Արցախի հանրությունների միջև: Առավել ևս, երբ դժբախտաբար թե Արցախում, թե Հայաստանում կան քաղաքական տարատեսակ խմբեր, որոնք պատրաստ են սեփական քաղաքական նպատակները սպասարկել թեկուզ այդ գնով: Մյուս հանգամանքը այն է, որ Արցախի սուբյեկտության հիմքը չի կարող լինել Հայաստանի քաղաքականությունից կամ դիրքավորումից դժգոհությունը: Սուբյեկտության հիմքը պետք է լինի սեփական մոտեցումն ու դրա համապարփակ և կուռ հիմնավորումը փաստարկային ու մեթոդաբանական մակարդակում: Արցախում առայժմ կա դժգոհություն, սակայն չկա սեփական բովանդակություն: Իսկ դա խնդիր է, ընդ որում ժամանակի ընթացքում լրջանալու ռիսկեր պարունակող խնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում