Ֆիլիպիններում 110 մարդու Է հասել Է հեղեղումների եւ սողանքների զոհերի թիվը, որոնք առաջացրել Է «Նալգայե» փոթորիկը: Այդ մասին, նոյեմբերի 1-ին հաղորդել Է Bloomberg-ը:
Գործակալության տվյալներով, որը վկայակոչում Է երկրի Արտակարգ իրավիճակների ազգային խորհրդին, 866 հազար մարդ հարկադրաբար լքել են իրենց տները: Ընդամենը «Նալգայե» փոթորկի գործողության գոտում հայտնվել Է 2,4 մլն մարդ: Վնասները գյուղատնտեսության բնագավառում գնահատվում են 22,4 մլն դոլար: «Նալգայե» փոթորիկն ամենաավերիչն Է դարձել Ֆիլիպիններում այս տարի: Փոթորկի հետեւանքներն ամենից շատ զգալի են Մագինդանաո նահանգում, որը գտնվում Է Մինդանաո կղզու արեւելյան ափին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: