
Հոկտեմբերի 30-ին «Փյունիկ» ՖԱ պաշտոնական կայքում հրապարակվեց ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հարցազրույցը, որում նա նաև անդրադարձ էր կատարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի պատրաստվում մանրամասնորեն անդրադառնալ Եղիշե Մելիքյանի՝ իրականության հետ աղերս չունեցող հայտարարություններին մինչև «Բազելի» հետ հանդիպումը:
Մենք համարում ենք, որ ներկայումս առավելագույնը, ինչ կարելի է անել, համախմբվել և «Բազելի» հետ կարևորագույն հանդիպումից առաջ «Փյունիկին» աջակցելն է:
«Փյունիկ»-«Բազել» հանդիպման ավարտից հետո ՀՖՖ-ն հանդես կգա ավելի մանրամասն պարզաբանմամբ»,- ասված է ՀՖՖ հայտարարության մեջ։