Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանի անհավանական քայլը․ «Ինտերի» մեկնարկային կազմն այսօրվա խաղում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը երկրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ դարձավ Միլանի «Ինտերի» կազմում։ Ա սերիայի 11-րդ տուրի «Ֆիորենտինայի» դեմ մրցավեճում հաղթական գոլի հեղինակ դառնալուց հետո հայ ֆուտբոլիստը աչքի ընկավ արդեն Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի Պլզենի «Վիկտորիայի» դեմ մրցավեճում։ Հաղթելով 4։0 հաշվով միլանյան թիմը ժամանակից շուտ նվաճեց 1/8-րդ եզրափակչի ուղեգիր։ Սա կարելի է լուրջ հաջողություն համարել «Ինտերի» համար, որում մեծ ներդրում ունի Հենրիխ Մխիթարյանը։ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին վստահում է հայ կիսապաշտպանին և նրա հետ մեծ հույսեր է կապում։ «Վիկտորիայի» դեմ հանդիպումից առաջ Մխիթարյանը խոսել էր խաղային դիրքի ինչպես նաև կիսապաշտպանական գծի առանցային խաղացողներ Մարսելո Բրոզովիչի և Հաքան Չալհանօղլուի հետ հարաբերությունների մասին։ «Ինձ դուր է գալիս ավելի մոտ լինել մրցակցի դարպասին, սակայն մյուս կողմից էլ դուր է գալիս գործել կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Ոչինչ չի փոխվում Չալհանօղլուի կամ Բրոզովիչի հետ խաղալիս։ Նրանք երկուսն էլ բարձրակարգ ֆուտբոլիստներ են և մենք լավ հարաբերություններ ունենք»,- ասել էր Մխիթարյանը։ Այսօր կարող ենք արձանագրել, որ «Ռոմայից» տեղափոխվելով «Ինտերը» 33-ամյա կիսապաշտպանը անհավանական քայլ կատարեց իր կարիերայում։

Կարգով ավելի բարձր «Ինտերում» Մխիթարյանը ոչ միայն տեղ գտավ հիմնական կազմում այլև դարձավ թիմի առաջատարներից մեկը։ Ավելին, իտալական մամուլը գրում է, որ «Ինտերի» հայ կիսապաշտպանն այսօր լավագույններից է Ա սերիայում։ Շատ է խոսվում նաև, որ «Ինտերի» կիսապաշտպանության Մխիթարյան-Չալհանօղլու-Բարելա խաղային եռյակն ուժեղագույններից է Իտալիայի առաջնությունում։ «Մենք նոր էջ բացեցինք «Ինտերի» համար: Խաղ առ խաղ մենք ավելի ու ավելի լավ կգործենք: «Սասուոլոյի» դեմ խաղում, մենք հաղթահարեցինք և վստահ գնացինք «Կամպ Նոու» հաղթանակի համար: Ես ընդամենը չորս ամիս է, ինչ «Ինտերում» եմ: Մենք թիմում զրույց ունեցանք և պայմանավորվեցինք խաղալ մինչև վերջ։ Նույնիսկ Ֆլորենցիայում, գոլ բաց թողնելով, շարունակեցինք գրոհել և պայքարել հաղթանակի համար։ Երբ Ջեկոն ստացավ գնդակը, ես արեցի այդ արագացումը՝ վստահ լինելով, որ Բարելլան կտեսնի ինձ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել էր Հենրիխ Մխիթարյանը։ Նշենք, որ վերջին 3 հանդիպումներում «Ինտերը» նույնքան հաղթանակ է տարել։ Այսօր կայանալիք Ա սերիայի 12-րդ տուրում «Ինտերը» կհյուրընկալի «Սամպդորիային»։ Ըստ իտալացի վերլուծաբանների միլանյան ակումբը հանդիպումը կսկսի հետևյալ կազմով․ Օնանա, Շկրինյար, Դե Վրեյ, Բաստոնի, Չալհոնօղլու, Բարելա, Մխիթարյան, Դումֆրիս, Դիմարկո, Մարտինես, Ջեկո։

Հաղթանակի դեպքում «Ինտերը» կմոտենա առաջատարներին։ Այս պահին «Ինտերը» 21 միավորով միայն 7-րդ հորիզոնականում է։ Առաջին հորիզոնականում գտնվող «Նապոլին» ունի 29 միավոր։ Այսօրվա հանդիպումից հետո «Ինտերն» այս տարի կանցկացնի ևս 4 հանդիպում։ Մասնավորապես Չեմպինների լիգայի վերջին տուրի Մյունխենի «Բավարայի» դեմ մրցավեճից հետո Միլանի թիմը Ա սերիայի շրջանակներում կհանդիպի «Յուվենտուսին», «Բոլոնիային» և «Ատալանտային»։

Այնուհետև Եվրոպական թոփ առաջնություններում կհայտարարվի դադար։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկելու է աշխարհի առաջնությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում