Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Մեկնարկել է «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագիրը

Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում Յակոբեան բնապահպանական կենտրոնը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը համատեղ մեկնարեցին «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» Շվեդիայի կողմից ֆինանսավորվող 4-ամյա ծրագիրը։

Ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը ներկայացրեց ծրագրի երեք հիմնական նպատակները, որոնք են՝ տրամադրել աջակցություն ՀՀ ՇՄ նախարարությանը՝ ներդնելու Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ ՝ հիմնված ԵՄ լավագույն փորձի վրա, տրամադրել աջակցություն ՀՀ ՏԿԵ նախարարությանը՝ Սևան քաղաքում և այլ պիլոտային համայնքներում ներդնելու սկզբնաղբյուրում թափոնների տարանջատման համակարգ և աջակցել ոլորտում կարողությունների զարգացմանը և ընդլայնմանը։

Թափոնների կառավարման քաղաքականության կարևորությանն անդրադառնալով՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդգծել է ՀՀ համայնքներում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարրգի ներդնումը՝ ներկայացնելով ծրագրի շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի՝ որպես ծրագրի պիլոտային համայնք, ընտրելու հիմնավորումները։ Մասնավորապես այն փաստը, որ ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ ծրագրի հետ համատեղ՝ այն ամբողջական կդարձնի տարածաշրջանում կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրման գործընթացը, դրա հետ մեկտեղ հաշվի առնելով համայնքի աշխարհագրական դիրքը և զբոսաշրջիկների հոսքը։ Նշվեց նաև, որ ծրագրի ընթացքում ձեռքբերված հաջողված փորձը նախատեսվում է կիրառել նաև հանրապետության մյուս համայնքներում։

Ըստ նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի սա յուրահատուկ համագործակցություն է երկու երկրների և բուհի միջև՝ ի նպաստ երկրի կարևորագույն խնդիրներից մեկի լուծմանը.

«Թափոնների կառավարումն ըստ էության բնապահպանական օրակարգի և շրջանաձև տնտեսության կարևորագույն մասերից է, որն ամփոփում է կանաչ օրակարգի շրջանակը»։

«Ծրագրի կողմից մշակվող գործիքները և մոտեցումները կօգնեն կառավարությանը կատարել իր պարտավորությունները և առաջ տանել կանաչ տնտեսության օրակարգը», – հավելեց Հարություն Ալպետյանը։

 

Իմացե՛ք ավելին ծրագրի մասին անցնելով հղմամբ՝ https://ace.aua.am/hy/projects/waste_policy/

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում