Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Լիտվական բացառիկ նվեր «Փյունիկին»․ Ամեն ինչ կորոշվի Երևանում և Վիլնյուսում

Երևանի «Փյունիկը» ցավալի պարտություն կրեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում, հյուրընկլավելիս 1։2 հաշվով զիջելով Սլովակիայի չեմպիոն «Սլովանին»։ 64-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով «Փյունիկին» առաջ մղեց Եվգենի Կոչումը, սակայն 84-րդ րոպեին դաշտի տերերը հավասարեցրին հաշիվը։ Վայրկայններ անց դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի խայտառակ սխալից հետո Էրիկ Ռամիրեսը հաղթանակ պարգևեց «Սլովանը»։ «Փյունիկը» շատ մոտ էր պատմական հաջողության հասնելուն բայց․․․։ Մերոնք անձնուրաց խաղով արեցին հնարավորը, պայքարելով մինչև վերջին վայրկյանը։ Յուրչենկոյի պես փորձառու դարպասապահը ուղղակի ջուրը գցեց թիմակիցների հսկայական աշխատանքը։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ երբ Յուրչենկոն ծանր հարված է հասցնում իր թիմին։ Այս դարպասապահի մանկական սխալի հետևանքով Հայաստանի ազգային հավաքականը կարևորագույն երկու միավոր կորցրեց 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Լիխտենշտեյի դեմ երևանյան մրցավեճում։

Յուրչենկոն ակնհայտորեն խնդիր ունի գնդակը խաղի մեջ մտցնելու հետ։ Որպես կանոն յուրաքանչյուր խաղում նա մեկ երկու լարված իրավիճակ է ստեղծում գնդակը խաղի մեջ մտցնելիս։ Կարող է ոմանք չհամաձայնվեն, բայց Յուրչենկոյի սխալը միանգամայն սպասելի էր։ Այո, երեկվա խաղից հետո հիասթափված ենք, բայց մեր դարպասապահին փնովելով, կամ ափսոսանք հայտնելով կորածը ետ չենք բերի։ «Փյունիկն» ունի իրական հնարավորություն նույնիսկ խմբում առաջին տեղը գրավելու։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։ Երեկ «Փյունիկին» բացառիկ նվեր մատուցեց Վիլնյուսի «Ժալգիրիսը» հյուրընկալվելիս ոչ-ոքի 2։2 խաղալով «Բազելի» հետ։ Լիտվական ակումբը խառնելով խաղաքարտերը ենթախմբում ստեղծեց աննախադեպ լարված իրավիճակ։ Այս պահին բոլոր 4 թիմերն ունեն հնարավորություն նվաճելու փլեյ-օֆֆի ուղեգիր։ Վերջին տուրից առաջ «Սլովանը» 8 միավորով գլխավորեց H խմբի մրցաշարային աղյուսակը, «Բազելը» նույնքան միավորով հայտնվեց 2-րդ տեղում, «Փյունիկը» 6 միավորով 3-րդն է, իսկ «Ժալգիրիսը» 5 միավորով եզրափակում է այն։ «Նախ ցանկանում եմ շնորհավորել «Սլովանին»: Չէի ասի, թե նրանք պատահական հաղթեցին: Ֆուտբոլը տևում է 90 րոպե, ու կային րոպեներ, երբ մենք էինք լավ խաղում, կային րոպեներ, երբ մրցակիցն էր լավ խաղում: Երկու թիմերն էլ տակտիկապես պատրաստ էին այս խաղին, ու կար բարձր մոտիվացիա: Ես դեռ խաղից առաջ ասել էի, որ պարզապես պետք է հաջողությունը մեր կողմը լինի, որպեսզի հաղթենք: Այսօր այնպես ստացվեց, որ կորցրինք կոնցենտրացիան, անհատական սխալ թույլ տվեցինք ու բաց թողեցինք հաղթանակը: Բայց, մեր խաղացողի ցանկացած անհատական սխալը մեր սխալն է: Մենք ընդունում ենք այս պարտությունը: Մենք գիտենք ճիշտ ընդունել պարտությունը: Շնորհավորում ենք մրցակցին: Մենք գիտենք ճիշտ, արժանի կերպով վայելել հաղթանակը:

Ինձ համար մի բան է ցավալի, որ մեր ժողովուրդն այսօր տխրության արժանի չէր: Ես դրա համար շատ եմ ցավում: Խոստանում եմ՝ հաջորդ խաղին ամեն հնարավորը կանենք նրանց տրամադրությունը վերադարձնելու համար։ Երևանում, մեզ դժվար խաղ է սպասվում: Դժվար մրցակից է. մեկ անգամ արդեն խաղացել ենք նրանց հետ և հասկացել ենք, թե մեզ համար որքան դժվար կլինի: Պետք է վերլուծենք «Բազելի» վերջին խաղերը: Գուցե մի բան փոխած լինեն խաղաոճի մեջ: Հիմա դժվարանում ենք այս հարցին պատասխանել: Ժամանակ ունենք վերլուծելու և ճիշտ մոտենալու համար: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ վիճակում է «Բազելը: Ինձ ավելի շատ հետաքրքրում է, որ մեր թիմը լավ վիճակում է: Ճիշտ է՝ այս պարտությունը 1-2 օր սթրեսի կենթարկի մեզ, բայց մենք կարողանում ենք այսպիսի իրավիճակներից դուրս գալ, աշխատել, անել ճիշտ հետևություններ ու շարժվել առաջ: Շատ դժվար է լինելու, բայց պետք է պատրաստվենք, որովհետև լավ շանս է՝ տանը, երկրպագուների օգնությամբ հասնել հաջողության: Ես հավատում եմ։ Մենք պրոֆեսիոնալներ ենք, մենք բնավորություն ունենք, ուժեղ ոգի ունենք և արագ կմոռանանք սա, կվերականգնվենք: Ես հասկանում եմ, որ մեզ հարկավոր է «Բազելին հաղթել խմբից դուրս գալու համար:

Գուցե այսպես էր պետք այսօր, որպեսզի ավելի շատ մոտիվացվեինք, ավելի չարանայինք ու հետևություններ անեինք»։ Հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Փյունիի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: «Փյունիկ»-«Բազել» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Վազգեն Սրագսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Նույն օրը Ժալգիրիսը Վիլնյուսում կհշուրընկալի «Սլովանին»։ Կարճ ասած, H ենթախմբում ամեն ինչ կորոշվի Երևանում և Վիլնյուսում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում