Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Երևանի «Փյունիկը» Բրատիսլավայում 1:2 հաշվով պարտվեց Սլովակիայի չեմպիոն «Սլովանին»:
Երկրորդ կեսում 11-մետրանոցը իրացրեց «Փյունիկի» ֆուտբոլիստ Եվգենի Կոչուկը առաջ մղելով մեր թիմին: «Սլովանը» հաշիվը հավասարեցրեց միայն 84-րդ րոպեին։ Վայրկայններ անց դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի խայտառակ սխալից հետո Էրիկ Ռամիրեսը հաղթանակ պարգևեց դաշտի տերերին։
Վերջին տուրից առաջ «Սլովանը» 8 միավորով գլխավորեց H խմբի մրցաշարային աղյուսակը, «Բազելը» նույնքան միավորով հայտնվեց 2-րդ տեղում, «Փյունիկը» 6 միավորով 3-րդն է, իսկ «Ժալգիրիսը» 5 միավորով եզրափակում է այն։
Մեկ շաբաթ անց Երևանում կայանալիք «Բազելի» դեմ վերջին խաղում հաղթելու դեպքում «Փյունիկը» դուրս կգա Կոնֆերենցիաների լիգայի 1/16-րդ եզրափակիչ։