Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Երկու ակնկալիք. Երևանի դե ֆակտո վերջնագիրը ՀԱՊԿ-ին

ՀԱՊԿ-ը պետք է հստակ քաղաքական գնահատական տա Հայաստանի տարածքի հանդեպ Ադրբեջանի ագրեսիային, ինչպես նաև մշակի ճանապարհային քարտեզ, որով պետք է հասնել Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման: Հոկտեմբերի 26-ին խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին, այդ հայտարարությունն արել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին՝ կապված ՀԱՊԿ հետ: «Այս երկու ակնկալիքներն են, որ, կարծում եմ, ոչ միայն Հայաստանի կառավարության ակնկալիքն է, այլ նաև Հայաստանի հանրության, ժողովրդի ակնկալիքն է: Կարծում եմ, որ այս երկու որոշումների կայացմամբ բազմաթիվ հարցեր, որոնք այս ընթացքում բարձրացվել էին հանրության կողմից, նաև կառավարության կողմից, կստանան պատասխաններ», հայտարարել է Փաշինյանը:

Հաշվի առնելով այն, որ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանի հանրության բարձրացրած ամենից բարձր հարցը ՀԱՊԿ կազմում լինելու իմաստի վերաբերյալ էր, եթե այդ կառույցը լուռ է անգամ Հայաստանի տարածքի հանդեպ բացահայտ ագրեսիայի՝ այլ կերպ ասած ՀԱՊԿ ռազմա-քաղաքական պատասխանատվության գոտու հանդեպ ոտնձգության դեպքում, ապա հնարավոր է ասել, որ Նիկոլ Փաշինյանի խոսքը կարծես թե թողնում է ՀԱՊԿ-ին ներկայացվող վերջնագրի տպավորություն:

Համենայն դեպս, Հայաստանի վարչապետի խոսքը առաջացնում է տրամաբանական հարց՝ ի՞նչ է անում Երևանը, եթե ՀԱՊԿ առաջիկա առցանց արտահերթ Վեհաժողովը՝ որը նախաձեռնելու աշխատանքի մասին խոսում է ՀԱՊԿ նախագահող երկրի վարչապետ Փաշինյանը, չի բավարարում Հայաստանի այդ երկու «ակնկալիքները»: Այդ դեպքում ստացվում է, որ դրանք չբավարարելու պարագայում արդեն Հայաստանը պետք է ներկայացնի ՀԱՊԿ լքելու «ճանապարհային քարտեզ»: Այլապես, կստացվի տարօրինակ պատկեր, համենայն դեպս այն շեշտադրումների ֆոնին, որ խորհրդարանում անում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչ խոսք, հնարավոր է նաև, որ Երևանի այդ բարձրաձայնումը ունի այլ հարցերում մանևրի նպատակ, մասնավորապես օրինակ ԱՊՀ-ին ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ ճնորհելու հարցում, ինչը Հայաստանի համար նուրբ խնդիր է դառնում այն հանգամանքի բերումով, որ ԱՊՀ անդամ է նաև Ադրբեջանը: Աներևակայելի է, որ Հայաստանը կարող է հավանության արժանացնել այդպիսի հանգամանքը, եթե խոսում է այն մասին, որ Ադրբեջանը ներխուժել է իր տարածք:

Մյուս կողմից սակայն, միթե՞ այդ հարցում իր հստակ դիրքորոշումն արտահայտելու համար Երևանն ունի այսպես ասած «հենման փաստարկի» կարիք՝ թե ՀԱՊԿ չի բավարարում իր ակնկալիքը, ինքն էլ չի բավարարի ՀԱՊԿ առաջատար Ռուսաստանի ակնկալիքը: Դա կարծես թե այդքան էլ լուրջ չէ, հետևաբար առաջնորդվելով Հայաստանի վարչապետի խորհրդարանական շեշտադրումների լրջության կանխավարկաշով, հնարավոր է թերևս առավել հավանական դիտարկել այն, որ Երևանի բարձրաձայնած երկու ակնկալիքը «վերջնագիր» է կազմակերպությանը՝ կամ ռազմա-քաղաքական բլոկի անդամ Հայաստանը ստանում է իր ակնկալիքներից բխող և բավարարող պատասխան, կամ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը դնում է ՀԱՊԿ-ից հեռանալու հարց: Բայց, ամբողջ խնդիրն այն է, թե Հայաստանի կառավարությունը ի՞նչ հարց կարող է լուծել դրանով: Հայաստանի կառավարությունը թերևս պետք է պատասխանի Հայաստանի հանրության այդ հարցերին, որովհետև հարցերը չեն վերաբերում միայն նրան, թե Հայաստանն ինչ գործ ունի ՀԱՊԿ-ում: Ավելին, Հայաստանում դա թերևս հարց էլ չէ և գործնականում բոլորի համար պարզ է, որ Երևանը ՀԱՊԿ անդամ է, որովհետև հակառակը խիստ անդուր կլիներ ՌԴ համար: Ըստ այդմ, հարց չէ նաև, թե ինչու՞՛ է Երևանը շարունակում մնալ, եթե ՀԱՊԿ չի տալիս բավարար աջակցություն: Մնալու միակ «պատճառը» հենց այն է, որ Երևանը չի ուզում առանցքային հարցում դուրս գալ Ռուսաստանի դեմ, հատկապես չափազանց զգայուն պատմական շրջափուլում գտնվող Ռուսաստանի դեմ: Իհարկե այստեղ գուցե արժե չբացառել և այն, որ այդ շրջափուլում գտնվող Ռուսաստանն ինքն էլ դեմ չի լինի ազատվել փաստացի հետխորհրդային տրամաբանությամբ կառույցից, որը ավելի ու ավելի արագ է դադարում լինել ժամանակակից ռազմա-քաղաքական, անվտանգային միջազգային իրողություններին համահունչ կառույց: Այդ պարագայում Երևանի դիրքորոշումներն էլ կարող են ստանալ որոշակի պատասխան: Հակառակ դեպքում, առանցքային, հիմնարար հարցը որ կա Հայաստանի հանրային շրջանակներում կամ գլխում, այն չէ, թե ինչ գործ  ունի Հայաստանը ՀԱՊԿ-ում, այլ այն, թե որտե՞ղ է լինելու Հայաստանը ՀԱՊԿ-ից հետո: Որտեղ և ինչ կարգավիճակում: Կառավարությունն այդ հարցի պատասխանն է, որ պետք է տա հանրությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում