Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պատրաստ են մեռնել խաղադաշտում․ Լուրջ ճակատամարտն` այսօր

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում այսօր Երևանի «Փյունիկը» Բրատիսլավայում կմրցի Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» հետ։ Հաղթանակի դեպքում մեր թիմը ժամանակից շուտ կնվաճի 1/16-րդ եզրափակչի ուղեգիր, ինչը կլինի պատմական հաջողություն։ Այս պահին H ենթախումբը 7 միավորով գլխավորում է շվեյցարական «Բազելը», իսկ «Փյունիկը»՝ 6 միավորով երկրորդն է։ «Սլովան» ունի 5 միավոր, իսկ Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսը» 4 միավորով վերջինն է։ Խմբային փուլի վերջին երկու հանդիպումներից առաջ բոլոր թիմերը հնարավորություն ունեն պայքարելու 1-2-րդ հորիզոնականների համար։ Հիշեցնենք, որ «Փյունիկի» և «Սլովանի» միջև սեպտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր մեր չեմպիոնի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Այսօրվա մրցավեճում բուքմեյքերները ֆավորիտ են համարում դաշտի տերերին։ «Սլովանի» հաղթանակի համար սահմանված է 1․43 գործակից։

Ոչ-ոքին գնահատված է 4․4, իսկ «Փյունիկի» հաղթանակը՝ 7․1 գործակցով։ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային ասուլիսի ժամանակ դիմելով հայ երկրպագուներին ասել է․ .«Ցավներդ տանեմ, մենք իրար հետ ենք»։ Մելիքյանը նշել է նաև, որ իր ֆուտբոլիստները պատրաստ են մեռնել խաղադաշում հանուն մեծ հաղթանակի. «Մեր ֆուտբոլիստները պատրաստ են մեռնել դաշտում, որպեսզի պատմություն կերտեն հայկական ֆուտբոլի համար։ Նրանք այլ մոտիվացիա չունեն։ Մենք լավ շանս ունենք խմբից դուրս գալու, հասկանում ենք լրջությունը: «Փյունիկը» համեստ թիմ է․ բայց ունի մեծ ոգի: Ուստի ես զգում եմ պատասխանատվություն, զգում եմ մեր ուժը: Լուրջ ճակատամարտ է սպասվում, լուրջ խաղ: Հուսով եմ՝ հաջողությունը մեր կողմը կլինի: Մյուս գործոններով, կարծում եմ, պատրաստ ենք: Մենք գիտենք, թե ինչ մտահղացումներ կարող է մրցակիցը մեզ ցույց տալ: Մենք որոշ տարբերակների պատրաստ ենք, չեմ կարծում, որ մեզ համար անակնկալներ կլինեն: Բայց հասկանում եմ, որ մեզ համար շատ դժվար է լինելու: Մրցակիցն իսկապես ուժեղ է իր կազմով ու մարզչով: Մենք տանը չենք խաղում, որտեղ զգում ենք մեր ժողովրդի աջակցությունը: Մեզ համար ծանր է լինելու, բայց մենք այստեղ եկել ենք ու գիտենք, որ մեր ժողովուրդն էկրանից այնկողմ հավատում է մեզ: Եվ այդ հավատը մեզ շատ կօգնի: Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը մեզ կմոտիվացնի և դա մեզ կօգնի»։

Այսօրվա հանդիպումը վնասվածքի պատճառով բաց է թողնելու «Սլովանի» առաջատարներից, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ Վերջինս մարզման ժամանակ վնասվածք է ստացել։ Հիշեցնենք, որ Բարսեղյանը մասնակցել էր երևանյան հանդիպմանն աչքի ընկնելով տպավորիչ խաղով։ «Ինչ վերաբերում է Տիգրանին՝ մենք նույնպես տխրել ենք, քանի որ տուժելու է մեր հավաքականը. հավաքականի համար նա կարևոր խաղացող է: Ինչ վերաբերում է մեր խաղին՝ նրա բացակայությամբ. մենք հաղթեցինք, երբ նա խաղադաշտում էր: Հիմա կարելի է նաև առանց Տիգրանի հաղթել: Մեր խաղի վրա Տիգրանի բացակայությունը որևէ կերպ չի ազդելու: Մեր կազմում էլ կորուստներ կան: Հուսով եմ՝ այն խաղացողները, որոնց ընտրել ենք, հուսախաբ չեն անի»,- ասել է Բարսեղյանը: «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը հայտարարել է, որ առաջիկա մրցավեճն իր համար վրեժի խաղ է։ «Մենք խաղալու ենք հաղթանակի համար։ Կարծում եմ՝ որ մենք լավ թիմ ունենք, որը չի կրկնի այն, ինչ եղավ Երևանում։ Ես հավատում եմ, որ որ մեր երկրպագուները վաղը խաղադաշտում կտեսնեն լավ որակի ֆուտբոլ մեր տղաների կատարմամբ։

Մենք մրցելու ենք մի թիմի դեմ, որը կարողանում է լավ պաշտպանվել և գերազանցում է մեզ 1 միավորով։Գուցե սա մեր ամենակարևոր խաղն է, բայց ոչ վճռորոշը։ Մեզ հաղթանակ է հարկավոր և մենք ամեն ինչ պետք է անենք դրա համար։Եթե մենք լավ տրամադրություն ունենք և կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի։ Ես ուզում եմ հաղթել, վրեժ լուծել պարտության համար և շարժվել առաջ»,- նշել է Վայսը։ «Սլովան»-«Փյունիկ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23։00-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում