Tuesday, 23 04 2024
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են

Ռուսաստանի նոր «բարդ օպերացիան» Հայաստանի սահմանին

Միտքը, որ Ռուսաստանն ու Իրանը կարող են ստեղծել «խցանում» «հայկական խաչմերուկում», որ իբրև օրակարգ և գաղափար Երևանն առաջ քաշեց ի հակակշիռ Ադրբեջանի «միջանցքային» խաղի, շատերի համար թերևս կարող է հնչել տարօրինակ: Հայաստանում կա բավականին որոշակի հանրային շերտի խորը համոզվածություն, որ Ռուսաստանը Հայաստանից պահանջում է «միջանցք», քանի որ ինքն ունի Ադրբեջանի տարածաքով դեպի Թուրքիա ճանապարհի կարիք, հաշվի առնելով ուկրաինական պատերազմն ու նաև քաղաքական խնդիրները Վրաստանի հետ: Ասել, թե այդ պնդումը հեռու է իրականությունից, անշուշտ այդպես չէ, սակայն գուցե փոքր ինչ չափազանցված է այդ խնդրի նշանակությունը կամ կենսականությունը ՌԴ համար: Դրա մասին է վկայում այն, որ Ռուսաստանը ներկայումս հարաբերության ինտենսիվ խորացում է արձանագրում իրանյան ուղղությամբ և հենց այդ ուղղությունն է, որ Մոսկվայի համար ունի ռազմավարական նշանակություն: Այդ պարագայում, «միջանցքը» լինելու է այդ ռազմավարությունը «կտրող» դանակը: Այստեղ իհարկե ի հայտ է գալիս այն հակափաստարկը կամ փաստարկը, որ Մոսկվան «միջանցք» ուզում է իր վերահսկողության ներքո:

Սա նորություն չէ, որ Մոսկվան ուզում է ճանապարհի վերահսկողություն, քանի որ այդպես գրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, շատ պարզ: Սակայն, ի վերջո քաղաքականությունն իր շերտերով բարդ է այնքան, որ արժե նվազագույնը դիտարկել՝ իսկ իրապե՞ս ուզում է, թե՞ Մոսկվայի համար այդ հանգամանքը արդեն Ստեփանակերտ հասածծ և մտնող թուրք-ադրբեջան-պակիստան-իսրայելական քառյակին կանգնեցնելու համար էր, որովհետև նույնքան պարզ հարց կարող ենք տալ՝ ի՞նչ էր անելու Մոսկվան, եթե Էրդողանը Ալիևին հրամայեր չկանգնել, այլ շարժվել դեպի Ստեփանակերտ: հարվածելու՞ էր ՆԱՏՕ անդամ Թուրքիային, թե՞ փաստացի ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ Ադրբեջանին:

Ի՞նչ էր անելու Մոսկվան, եթե Էրդողանը չհամաձայներ կանգնեցնել Ալիևին: Միևնույն ժամանակ, Մոսկվան անկարող է ներկայումս շրջել խաղատախտակը, եթե դրա կարևորագույն քառակուսիներից մեկի՝ Ուկրաինաի վրա ձևավորվել է բավականին բարդ ու հանգուցային մի իրավիճակ: Փոխարենը, դա կարող է գուցե անել Իրանը, որը մշտապես խոսում է ռեգիոնալ սահմանների հարցում իր կարմիր գծերի մասին, միաժամանակ ուկրաինական պատերազմում անցել է բոլոր «կարմիր գծերն» ու այսօր փաստացի Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է այդ գործում, այդպիսով ցույց տալով, որ կայացրել է ՌԴ հետ ռազմա-քաղաքական և տնտեսական խորքային գործակցության որոշում: Իսկ այդ պարագայում, որևէ «միջանցք», լինի ՌԴ վերահսկողությամբ, թե առանց դրա, դուրս է ռուս-իրանական այդ աստիճանի խորքային համաձայնությունների տրամաբանությունից, ելնելով առնվազն բավականին ռիսկային և կասկածահարույցը՝ փոխադարձ կասկածներ սնուցող տրամաբանությունից:

Այդ տեսանկյունից, գոնե փոխադարձ հարաբերության հարցոում բազմակի երկդիմի դրսևորումների միջով ներկայումս աննախադեպ ծավալի գործակցության ռեժիմի մոտեցած Իրանն ու Ռուսաստանը ներկայումս չունեն այդօրինակ «փորձության» առկայության անհրաժեշտություն, փոխարենն ըստ երևույթին 44-օրյա պատերազմում Թուրքիայի հետ «բարդ օպերացիա» իրականացրած Ռուսաստանն այժմ նույն Թուրքիայի և նրա սատելիտ Ադրբեջանի դեմ փորձում է «բարդ օպերացիա» իրականացնել Իրանի հետ, որտեղ Թեհրանն իր չափազանց կոշտ ու հստակ դիրքորոշումով «կազատի» Մոսկվային Անկարայի և Բաքվի հետ «բարդ օպերացիայի» որոշ համաձայնություններից և պարտավորություններից: Իհարկե սա բոլորովին չի բացառում այն, որ վաղն իրավճակի որոշակի փոփոխությունների բերումով Մոսկվան կամ Թեհրանը այլ «բարդ օպերացիաների» նոր օրինակով ձգտեն հաղթահարել նաև միմյանց հետ եղած պայմանավորվածություններից եկող խնդիրները, առայժմ սակայն Մոսկվան ու Թեհրանը գործում են բավականին համահունչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում