Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։
Նշվում է, որ Հասանովն ու Աքարը խոսել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության հետագա զարգացման շուրջ, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։