Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի Թբիլիսի կատարած այցի մասին և, հակառակ նրա ցանկության, երկու պետությունների ղեկավարների հանդիպումը չի կայացել։
«Նախագահ Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել հարևան և բարեկամ երկրի նախագահ պարոն Իլհամ Ալիևի՝ Վրաստան աշխատանքային այցի մասին։ Չնայած Վրաստանի նախագահի ցանկությանը և պատրաստակամությանը, ցավոք սրտի, նախագահների հանդիպումը, որն ավանդաբար անցկացվում է բոլոր պետությունների ղեկավարների՝ երկիր այցի ընթացքում, չի կայացել»,- ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։