«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանի կարծիքով՝ Իսրայելում պատմական են համարում Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի այցը Թուրքիա՝ ընտրությունների նախաշեմին։
Ըստ նրա՝ թուրք-իսրայելական սիրախաղը հետաքրքիր զարգացում է ստանում։ Չերնամորյանի դիտարկմամբ՝ Իսրայելն իր վեկտորն ուղղում է դեպի Թուրքիա ու Ադրբեջան՝ ի հակակշիռ Իրանի։Խոսելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին, մեր զրուցակիցը նկատեց, որ դեպքեր են եղել, երբ Հայաստանից եկել ու փորձել են զենք առնել Իսրայելից՝ մերժել են։