Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի տարածքը խախտելու հետևանք Ադրբեջանի համար

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը գրառում է արել Հայաստան ԵԱՀԿ դիտորդական առաքելության գործուղման վերաբերյալ, նշելով, որ այն Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի ջանքի արդյունք է և լրացուցիչ նշանակություն կունենա Հայաստանի տարածքային ամբողջության և սահմանների անձեռնմխելիության հարգման հարցում: Ֆրանսիայի նախկկին դեսպանը նկատում է, որ ԵԱՀԿ որոշումը հաջորդում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը: Հաղորդագրություն տարածվեց, որ ԵԱՀԿ որոշում է կայացրել հոկտեմբերի 21-27-ը Հայաստան գործուղել մոնիտորինգային յոթնօրյա առաքելություն, որը տեղում կգնահատի սահմանային իրավիճակը:

Նախօրեին իր աշխատանքը սկսեց նաև ԵՄ դիտորդական 40 հոգանոց խումբը, որն այցելել էր Վարդենիսի շրջան: Այս մեխանիզմները անշուշտ չափազանց կարևոր են Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջության ու սահմանների անձեռնմխելիության հարցում, թեև իհարկե գերագնահատել դրանց ազդեցությունն ու նշանակությունը՝ նույնպես պետք չէ: Առավել ևս, երբ չնայած այդ աշխատանքին, Ադրբեջանը համենայն դեպս արդեն մի քանի օր պարբերաբար խախտում է հրադադարը, ինչի մասին հաղորդագրություն է տարածում Հայաստանի ՊՆ-ն: Այդուհանդերձ, մի բան է իհարկե հրադադարի խախտումը, մեկ այլ բան ագրեսիան և հարձակումը տարածք գրավելու նպատակով:

ԵՄ ու ԵԱՀԿ առաքելությունները իհարկե այդ հարցում կունենան որոշակի զսպող դեր, թեև արդեն այսօր հարկ է մտածել, որպեսզի այդ դերը չլինի կարճաժամկետ: Այդ ամենով հանդերձ, անշուշտ գնահատելով Հայաստանի տարածքային ամբողջության և սահմանների անձեռնմխելիության միջազգային ցանկացած ջանք՝ անկախ մասշտաբից, հարկ է նաև դիտարկել Հայաստանի տարածքային ամբողջության վերականգնման խնդիրը: Եթե միջազգային կառույցները արձանագրում են, որ կա խախտում, ապա պետք է դրվի նաև այդ խախտման հետևանքը վերացնելու հարցը: Այլապես բացարձակապես կորում է առաքելությունների իմաստը: Հակառակ պարագայում, կարող է ստացվել, որ այդ առաքելությունները ավելի շատ լուծելով հետագա ագրեսիա թույլ չտալու՝ իրապես կարևոր հարցը իհարկե, այդուհանդերձ կամա, թե ակամա ստեղծում են իրավիճակ, երբ ֆիքսվում և դե ֆակտո, անուղղակի, լատենտ տրամաբանությամբ, սակայն լեգիտիմացվում է արդեն իսկ տեղի ունեցած խախտումը, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանք է: Այստեղ է, որ դիրքորոշման ամբողջությունը պահանջում է քայլերի հստակ տրամաբանություն, որոնք պետք է ամենևին ոչ հեռու ապագայում հասնեն այն կետին, երբ նույն միջազգային կառույցները պետք է դնեն արդեն իսկ տեղի ունեցած տարածքային ամբողջության խախտման հետևանքի վերացման խնդիր, իսկ չվերացնելու դեպքում՝ հստակ ուրվագծեն և սահմանեն դրա հետևանքը Ադրբեջանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում