Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը Ֆիլադելֆիայում, Դեթրոյթում, Լոս Անջելեսում եւ Սան Ֆրանցիսկոյում կայացած հանդիպումների ընթացքում բավական օգտակար ու հետաքրքիր շփումներ է ունեցել տեղերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այս մասին դեսպանը պատմել է «Ազատություն» ռադիոկայանին:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ – թուրքական հարաբերություններին, Հայաստանի անվտանգությունը, ինչպես նաև ժողովրդավարությանը ու Հայատանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելուն առնչվող խնդիրներ:
Արծարծվել է նաև Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մասին հարցը, որում իբրեւ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի կողքին նշված էր նաեւ ադրբեջանական «Խանքենդի» անվանումը: «Դա փոփոխություն չէ, միջնորդները հղում են արել այդ անվանմանը նաեւ նախկինում», – ասել է Յովանովիչը: