Ադրբեջանը տեսնում է վտանգը, որ ԵՄ դիտորդական առաքելությունը արձանագրելու է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը խախտված է: «Առաջին լրատվական»-ը զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Ըստ Նավասարդյանի` կան նշաններ, որ այս պայմաններում Ադրբեջանը կորցնի շահագրգռվածությունը խաղաղության պայմանագիրը ստորագրելու ուղղությամբ. «Կա սպառնալիք, որ Ադրբեջանը ՌԴ հետ համագործակցությամբ վիժեցնի խաղաղության պայմանգրի ստորագրումը: Պետք է մարտավարություն մշակենք, որ թույլ չտանք հնարավոր սադրանքները»: