Friday, 01 12 2023
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը
Հազարավոր բրիտանացիներ կժամանեն․ Մահվան խաղը Երևանում
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին
Բաքվի փոխարեն՝ Բուդվա․ Էրիկ Իսրայելյանի վերադարձը․․․
ՈւԵՖԱ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ․ Որակազրկելու անատոմիան
Տոտալ բոյկոտ. Որ երկրները օգնության ձեռք մեկնեցին Ռուսաստանի հավաքականին
ՀՖՖ-ի հարվածն ու «ֆինտը»․ Ինչպես են սպառվում Հայաստան-Ուլես խաղի տոմսերը
Հայաստանին մերժելու և Ռուսաստանի հավաքականն ընտրելու «խերը»
Արոնյանի անկումը ԱՄՆ-ի դրոշի ներքո․ Նոր սուպերգրոսմայստեր հայկական շախմատում

Ով է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն․ Գործարքը կկայանա՞

2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի։ Armsport․am-ի տեղեկություններով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախնական համաձայնություն է ձեռք բերել Կոսովոյի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ՝ այդ երկրների հավաքականների հետ ստուգողական խաղեր անցկացնելու վերաբերյալ։Ըստ նախնական համաձայնության, նոյեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը կմրցի Կոսովոյի, իսկ նոյեմբերի 19-ին՝ Ալբանիայի ընտրանու հետ։ Ու՞մ գլխավորությամբ մեր գլխավոր թիմը խաղադաշտ դուրս կգա առաջիկա հանդիպումներում։ Հիշեցնենք, որ Ազգերի լիգայում անհաջող ելույթից հետո, սեպեմբերին ՀՖՖ-ն ժամանակից շուտ խզել էր պայմանագիրը իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի հետ։ Վերջինիս հետ պայմանագիրը նախատեսված էր մինև այս տարվա նոյեմբերը։ Կապառոսի հեռանալուց հետո հայկական ֆուտբոլային ընտանիքում շրջանառվում է գլխավոր մարզչի մի քանի թեկնածուի անուն։ Հավանական թեկնածուների շարքում էր երկար տարիների Ֆրանսիայում աշխատած, Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանը։

Վերջինս հոկտեմբերի 11-ին հեռացել էր ֆրանսիական «Բրեստի» գլխավոր մարզչի պաշտոնից։ «Բրեստն» այժմ զբաղեցնում է է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի վերջին տեղը։Տեր-Զաքարյանի գլխավորությամբ «Բրեստը» Ֆրանսիայի առաջնությունում զբաղեցրեց 11-րդ տեղը։ Հայ մասնագետի գլխավորությամբ «Բրեստը» վերջին հանդիպումն անց կացրեց հոկտեմբերի 9-ին սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջելով «Լորյենին»։ Ի դեպ, այդ հանդիպմանը Միշել Տեր-Զաքարյանը հետխաղյա մամուլի ասուլիսին ներկայացել էր հայկական եռագույնով կրծքանշանով։ Նշենք, որ «Լորյենի» դեմ խաղից առաջ արդեն իսկ պարզ էր, որ Տեր-Զաքարյանը հեռանալու է։ Ինչո՞ւ էր հրաժեշտի խաղին և դրան հաջորդած մամուլի ասուլիսին Տեր-Զաքարյանը ներկայացնել հայկական եռագույով զինանշանով։ Արդյո՞ք դա Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու ակնարկ էր։ Տեր-Զաքարյանը մարզչական կարիերան 1998-ին սկսել է ֆրանսիական «Մոնպելիեում»՝ 8 տարի աշխատելով երկրորդ, երրորդ թիմերում, 2017-ին գլխավորել էր առաջին թիմը: Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև ֆրանսիական «Նանտը», «Կլերմոնը» և «Ռեյմսը»: Մինչ այդ Տեր-Զաքարյանը, որպես պաշտպան տպավորիչ ելույթով աչքի է ընկել ֆրանսիական մի շարք թիմերում։ Տեր-Զաքարյանը կրել է նաև Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը, մեր գլխավոր թիմում 1996-1997 թթ․ անց կացնելով 5 հանդիպում։ Միշել Տեր-Զաքարյանը ծնվել է Երևանում, իսկ կարիերան սկսել է Մարսելի «Vivaux Marronniers Sports» ակումբում։ 1974 թվականին նա միացել է Մարսելի «Մազարգ» ակումբին, որի կազմում նվաճել է միջերկրածովյան խաղերի երիտասարդական լիգայի գավաթը։ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Տեր-Զաքարյանն այս պահին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն չէ։ Իսկ ում հետ է բանակցում ՀՖՖ-ն և ով է այս պահին գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն։

«Այս պահին Հայաստանի հավաքականը գլխավորելու միայն մեկ թեկնածու կա: Իսպանիայի իմ շատ վստահելի աղբյուրից տեղեկացա, որ ՀՖՖ-ն առաջարկ է կատարել Մարսելինո Գարսիա Տորալին։ Իսպանացի մասնագետը ֆեդերացիայի թիվ մեկ ընտրությունն է եւ այս պահին նրանք այլ տարբերակ չեն դիտարկում։ Մյուս թեկնածուները կդիտարկվեն միայն Մարսելինոյի հետ պայմանավորվածության չգալու դեպքում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզական լրագրող Հայկ Հովհաննիսյանը։ Նշենք, որ Տորալը այս տարվա մայիսին հեռացել էր Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնից և հիմա աշխատանք չունի։ 57-ամյա մասնագետը գլխավորել է նաև իսպանական «Լեալտադը», «Սպորտինգը», «Ռեկրոատիվոն», «Ռասինգը», «Սարագոսան», «Սևիլյան», «Վելյառեալն» ինչպես նաև «Վալենսիան»։

Վերջինս Մարսելիյոյի գլխավորությամբ 2019 թվականին դարձել է Իսպանիայի գավաթակիր։ Մարսելնիյոյի հետ «Ատլետիկը» անցյալ տարի նվաճել է Իսպանիայի սուպերգավաթը։ Այս Մարսելինյոն հարուստ մարզչական կենսագրություն ունի և հանդիսանում է իսպանացի լավագույն մասնագետներից մեկը։ Կկնքի՞ արդյոք ՀՖՖ-ն պայմանագիր այս մարզչի հետ և որքանով է համապատասխանում նրա պրոֆեսիոնալ որակները Հայաստանի հավաքականին։ Այս հարցերի պատասխանը կփորձենք գտնել ավելի ուշ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում