ԱՄՆ-ից առավելագույնը կարող ենք ակնկալել դիվանագիտական ակտիվացում, ինչին էլ ականատես ենք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:
Քաղաքագետը կարծում է, որ ԱՄՆ-ն փորձում է ակտիվ ներգրավվել մեր տարածաշրջանում. «Պետք չէ ակնկալել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական դաշինք: ԱՄՆ դիվանագիտական ակտիվությունը դրական գործոն է մեր տարածաշրջանի համար»:
Քաղաքագետը հայ-ամերիկյան կապերի ակտիվությունը պայմանավորված է մի քանի գործոններով. «Հայաստանը ակտիվ դիվանագիտական աշխատանք է վարում: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը, չնայած մեր հոռետեսական կանխատեսումների` արդյունավետ է աշխատում ԱՄՆ-ում»: