1920-ի իրադարձությունները մեծ մասով կրկնվել են. զոհասեղանին մեր անկախությունն է:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատմաբան Դավիթ Թինոյանը:
Պատմաբանի խոսքով` մեր գլխավոր նպատակը պետք է լինի ցանկացած գնով ՀՀ անկախության պահպանումը. «ՀԱՊԿ-ից դուրս գալը պետք է լինի հաշվարկված, ցավագին հարվածներ կլինեն: ՀԱՊԿ-ից դուրս գալու պահը գալու է, կառույցը փլուզման եզրին է: Դիմադրության ճանապարհներից մեկն էլ ՀԱՊԿ-ից դուրս գալն է»: