Wednesday, 24 04 2024
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»

Կարևոր այց. Սուրեն Պապիկյանի հնդկական օրակարգը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան: Պաշտպանության նախարարությունը հավելյալ մանրամասներ չի կցել իր տարածած այդ հաղորդագրությանը, թեև մեծ նախարար Պապիկյանի Հնդկաստան այցի օրակարգային առանցքային թեման լինելու է թերևս Հայաստանի սպառազինական կարիքների հարցում պայմանավորվածությունը: Շաբաթներ առաջ հնդկական պարբերականները տեղեկություն էին հրապարակել,որ Հայաստանն ու Հնդկաստանը կնքել են սպառազինության ձեռքբերման պայմանագիր և հոկտեմբերին կսկսի մատակարարումը: Ըստ այդ աղբյուրների, Հայաստանը Հնդկաստանից կստանա ռեակտիվ համազարկային կայաններ: Այդ տեղեկությունը պաշտոնապես չհաստատվեց, սակայն նաև չհերքվեց: Դրան զուգահեռ Հայաստանում աշխուժացավ խոսակցությունը սպառազինության ձեռքբերման բարդությունների, ինչպես նաև այն մասին, որ Հայաստանի դաշնակից երկրներից մեկը չի մատակարարել նախապես վճարված սպառազինությունը: Ու, թեև  վարչապետի մակարդակով արված այդ հայտարարության ժամանակ չնշվեց երկրի անուն, այդուհանդերձ համընդհանուր ընկալումն այն էր, որ խոսքը Ռուսաստանի մասին է: Դա «ծնունդ» տվեց քաղաքական ամենատարբեր դիտարկումների, տարբեր քաղաքական դիրքերից:

Հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Ռուսաստանից մատակարարումները իրականացվում են ըստ պայմանագրերի և ժամանակացույցի: Այդ հայտարարությունը փաստացի հակասության մեջ էրր վարչապետ Փաշինյանի խոսքի հետ: Ինքը Նիկոլ Փաշինյանը դրա վերաբերյալ նշեց, թե ինքն իր խոսքում չի տվել Ռուսաստանի անուն և ըստ այդմ չկա իր ու ՊՆ հայտարարությունների հակասություն: Այդուհանդերձ, մի հանգամանքի ակնառությունը առավել քան ցցուն է՝ Հայաստանի սպառազինության ձեռքբերման գործընթացում առկա բարդությունների որոշակի «կծիկ»: Արդյո՞ք այդպիսին առաջացել է նաև Հնդկաստանի առնչությամբ, ինչի համար մեկնում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Թե՞ Պապիկյանի աշխատանքային այցը նոր պայմանագրերի և նոր ձեռքբերումների համար է:

Միևնույն ժամանակ, պետք է թերևս արձանագրել, որ Հնդկաստանը Հայաստանի համար չի կարող և չպետք է դիտվի լոկ սպառազինության մատակարար: Միջազգային քաղաքականության համատեքստում Հնդկաստանի աճող դերը Հայաստանի համար կարևոր գործոն է, նկատի առնելով և այն, որ մի շարք առումներով Երևանն ու Դելին ունեն շատ ընդհանոյւր հետաքրքրություններ ու շահեր: Եվ այդ իմաստով, Հայաստանի և Հնդկաստանի պարագայում կարևոր է ոչ միայն զուտ սպառազինության մատակկարարման օրակարգը, այլ ռազմա-քաղաքական երկխոսությունն ընդհանրապես: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, այդ հարցում առանձնահատուկ նշանակության գործոն է և այն, որ Հնդկաստանը որդեգրել է աշխարհաքաղաքական մի վարքագիծ, որի հրամայականն առկա է նաև Հայաստանի համար՝ բալանսավորված հարաբերություն ուժի կենտրոնների, մասնավորապես դիմակայության սուր փուլ մտած Արևմուտքի և ՌԴ միջև: Հայաստան-Հնդկաստան երկխոսությունը էական նշանակություն է ստանում նաև այդ կարևորագույն, Հայաստանի համար ընդհուպ կենսական նշանակության խնդրում հնարավոր օգտակարության իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում