Friday, 01 12 2023
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը
Հազարավոր բրիտանացիներ կժամանեն․ Մահվան խաղը Երևանում
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին
Բաքվի փոխարեն՝ Բուդվա․ Էրիկ Իսրայելյանի վերադարձը․․․
ՈւԵՖԱ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ․ Որակազրկելու անատոմիան
Տոտալ բոյկոտ. Որ երկրները օգնության ձեռք մեկնեցին Ռուսաստանի հավաքականին
ՀՖՖ-ի հարվածն ու «ֆինտը»․ Ինչպես են սպառվում Հայաստան-Ուլես խաղի տոմսերը
Հայաստանին մերժելու և Ռուսաստանի հավաքականն ընտրելու «խերը»
Արոնյանի անկումը ԱՄՆ-ի դրոշի ներքո․ Նոր սուպերգրոսմայստեր հայկական շախմատում

Սպերցյանը պետք է հեռանա․ Ի՞նչ որոշում կկայացնի Գալիցկին

Եվրոպական ո՞ր թոփ լիգայում կարիերան կշարունակի հայկական ֆուտբոլի ծագող աստղ Էդուարդ Սպերցյանը։ Վերջին շրջանում շատ է խոսում «Կրասնոդարի» հայ տաղանդի Ռուսաստանի առաջնությունից հեռանալու և բարձրակարգ ակումբ տեղափոխվելու մեծ հավանականության մասին։ Մեր հավաքականի կիսապաշտպանի շուրջ ստեղծվել է նոր իրավիճակ։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական, հոլանդական և իտալական մի շարք ակումբներ։ «Կրասնոդարի» հայազգի սեփականատեր Սերգեյ Գալիցկին իր հերթին նշել էր, որ Սպերցյանի տրանսֆերը կվաճառեն միայն եթե առաջարկ ստանան եվրոպական թոփ-ակումից։ Այս տարվա հունիսի 4-ին Սպերցյանի տպավորիչ գոլի շնորհվ Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի առաջին տուրում Երևանում 1։0 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի նկատմամբ։ Գոլ, որն ՈւԵՖԱ-ի կողմից ընդգրկվեց լավագույնների շարքում։ Գոլ, որը մեծացրեց հետաքրքրությունը հայ տաղանդի նկատմամբ։ Սպերցյանն Իռլանդիայի դարպասը գավեց նաև սեպտեմբերի 27-ին Դուբլինում տեղի ունեցած պատասխան մրցավեճում։ Ըստ «Տրանսֆերմարկետ» պարբերականի տեղեկությունների՝ ամռանը հայ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էին ֆրանսիական «Մոնակոն» և «Մարսելը»։ Սպերցյանի Լիգա 1-ում հայտնվելու մասին տեղեկություն էին տարածել նաև Ֆրանսիական լրատվամիջոցները:

Ավելին նշվում էր, որ տաղանդավոր ֆուտբոլիստը գտնվում է ոչ միայն վերը նշված երկու թիմերի դիտակետում։ Նշվում էր սակայն, որ Սպեցյանի տրանսֆերի համար իրական որս են սկսել «Մոնակոն» և «Մարսելը»։ Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների «Մոնակոյի» ներկայացուցիչները կան էին հաստատել Սպերցյանի գործակալի հետ և քննարկել են ամռանը նրա հնարավոր տեղափոխությունը։Սպերցյանի գործող պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ավարտվում է 2024 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում արդեն 9 գնդակ է խփել և ռմբարկուների պայքարում կիսում է երկրորդ հորիզոնականը։ Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։ Այս տարվա մայիսին Սպերցյանի տրանսֆերը կրկնապատկվել էր դառնալով 6 միլիոն եվրո։ Նա հանդիսանում է մեր ազգային թիմի երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստը։ Առաջին տեղում ամերիկյան «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանն էր, որի տրանսֆերային արժեքը գնահատված է 8 միլիոն եվրոյով։ Այս տարվա սեպտեմբերին սակայն Սպերցյանի տրանսֆերը ավելացավ ևս 3 միլիոնով և հիմա նա Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստն է։

Ինչևէ, այս տարվա մարտի 7-ին ՖԻՖԱ-ն որոշում էր կայացրել ռուսական լիգաներում ելույթ ունեցող ֆուտբոլիստների վերաբերյալ։ Պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով ֆուտբոլային գերատեսչությունը Ռուսաստանում ելույթ ունեցող օտարերկրացի խաղացողներին թույլատրել էր միակողմանիորեն խզել պայմանագրերն ակումբների հետ։ Մասնավորապես, ռուսական թիմերում հանդես եկող լեգեոներների ինչպես նաև մարզիչների Ռուսաստանից հեռանալու գործընթացը հեշտացնելու համար, ընդունվել է հետտևյալ օրենքը․ Ռուսաստանի ֆուտբոլային միության հովանու ներքո հանդես եկող ակումբների հետ փոխադարձ համաձայնության չգալու պարագայում, արտասահմանցի խաղացողներն ու մարզիչները իրավունք ունեն միակողմանիորեն կասեցնել իրենց աշխատանքային պայմանագրերը։ Փետրվարի 28-ին պայմանավորված ռուսական զինված ուժերի Ուկրաինա ներխուժմամբ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի համատեղ ոևոշմամ Ռուսաստանի ազգային հավաքականը զրկվել էր միջազգային բոլոր մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին չեն մասնակցի նաև ռուսական ակումբները և տարբեր տարիքային հավաքականները։ Ունենալով հայկական անձնագիր Սպերցյանը կարող է միակողմանի խզել պայմանագիրը «Կրասնոդարի» հետ, բայց․․․։

Ստեղծված իրավիճակում հավական է, որ «Կրասնոդարի» ղեկավարությունը և մասնավորապես Գալիցկին համաձայնվի ժամանակից շուտ վաճառել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը։ Այն, որ Սպերցյանը պետք է հեռանա ճահճում հայտնված Ռուսաստանի Պրեմիեր լիգայից կարծում ենք պարզ է։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թոփ ակումբից լավ առաջարկի դեպքում կարծում ենք Գալիցկին չի խոչընդոտի հայ ֆուտբոլիստի առաջխաղացմանը կարիերայում։ Ավելին, վաճառելով Սպերցյանի տրանսֆերը «Կրանոդարը» կլորիկ գումար կստանա։ 21-ամյա Սպերցյանը դասվում է Ռուսաստանի Պրեմիեր լավագույն և ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում։ Վերջին շրջանում բազմաթիվ մասնագետներ խիստ քննադատության էին ենթարկում Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբին, տաղանդավոր երիտասարդին ազգային թիմ չհրավիրելու համար։2021 թվականի մարտին Սպերցյանը կայացրեց իր կարիերայի կարևորագույն որոշումներից մեկը՝ նախըտնրելով ելույթ ունենալ իր հայրենիքի ազգային թիմում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում