Մակրոնը պետք է երաշխավորի իր զգացական խոսքը` վտանգի ժամանակ միայնակ չի թողնի Հայաստանին: «Առաջին լրատվական» -ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Կայծ Մինասյանը:
Մինասյանի խոսքով` առաջին անգամ Ֆրանսիան շեշտեց` Կովկասը միայն ՌԴ-ին չի պատկանում, բոլորինն է. «Մակրոնի հայտարարությամբ Հայաստանի համար նոր մրցափուլ սկսվեց: Շատ կարևոր է, որ Հայաստանը նախաձեռնողականություն դրսևորի: Մակրոնի վերջին հայտարարությունը ապտակ է Մոսկվային: Արևմուտքի համար շատ կարևոր է փրկել դիվանագիտությունը Կովկասում: Եթե Արևմուտքը հաջողի Կովկասում` Հայաստանում. այն կծառայեցնեն ուկրաինական հարցում»: