Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Ալիևի մարտահրավերը նախագահ Մակրոնին. պատասխանը հենց Ալիևի ստորագրությունն է

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Ադրբեջանը ոչ մեկի հետ չի պատրաստվում քննարկել իր ներքին հարցերը: Ալլիևը այդ մասին հայտարարել է Արցախի հայության խնդիրներին և առնչությամբ Ստեփանակերտ-Բաքու շփումների վերաբերյալ հայտարարություններին: «Մենք ոչ մի կողմի հետ չենք պատրաստվում քննարկել մեր ներքին հարցերը։ Եվ որքան ես հասկացա Պրահայում կայացած հանդիպման արդյունքում՝ այդ թեման ոչ մի տարընթերցում չէր առաջացնում քառակողմ հանդիպման բոլոր մասնակիցների միջև» , հայտարարել է Ալիևը Աստանայում ԱՊՀ Վեհաժողովում: Այդ հայտարարությամբ նա մարտահրավեր է նետում ոչ միայն Հայաստանի քաղաքական իշխանությանը, մասնավորապես քառակողմ հանդիպման մասնակից վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլ նաև քառակողմ հանդիպման մյուս երկու մասնակիցներին, ավելին՝ նախաձեռնողներին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնին և ԵԽ նախագահ Միշելին: Ավելին, Մակրոնի համար այդ մարտահրավերը հատկապես «աչք ծակող» է, հաշվի առնելով այն ելույթը, որ նա ունեցավ օրերս ֆրանսիական հեռուստաընկերությունում, հայտնելով Հայաստանին իր աջակցությունը:

Փաստացի ստացվում է, որ Ալիևը ասում է, թե Մակրոնն ու Միշելը համակարծիք են իր հետ, որ Արցախի հարցը Ադրբեջանի «ներքին հարցն» է: Ըստ այդմ, Ֆրանսիայի նախագահը թերևս որևէ մակարդակով պետք է արձագանքի, արդյո՞ք Արցախի հարցը համարում է Ադրբեջանի «ներքին հարց», և ա՞յդ պայմանով է Ֆրանսիան պատրաստ միշտ լինել Հայաստանի կողքին: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահը քառակողմ հանդիպմանը հղում անելու փոխարեն, թերևս պետք է հղում անի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որի տակ կա նաև իր ստորագրությունն ու որը գործնականում այն մասին է, որ կա Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտություն, կա այդ հակամարտության առկայությունը հաստատող «շփման գիծ» հասկացություն, և էլի որոշակի դրույթներ ու ձևակերպումներ, որոնք վկայում են և փաստում՝ այդ թվում Ալիևի ստորագրությամբ, որ դա Ադրբեջանի «ներքին գործը» չէ: Ընդ որում, նոյեմբերի 9-ի փաստաթղթին կարող է հղում տալ նաև Ֆրանսիայի նախագահը, կամ Փարիզի որևէ պաշտոնյա, այդ կերպ հերքելով Ալիևի այն հայտարարությունը, թե իր մոտեցումը Պրահայում չի եղել տարընթերցման ենթակա:

Ի դեպ, Ֆրանսիան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման անհրաժեշտության մասին արտահայտվել է բազմիցս և այստեղ իհարկե հարցին պետք է մոտենալ ավելի լայն համատեքստում: Ֆրանսիայի համար այդ փաստաթուղթը կովկասյան դերակատարության որոշակի «խարիսխ» է, քանի որ մնացյալ սցենարների ռազմավարության պարագայում Փարիզը հազիվ թե լինի մրցունակ, անգամ եթե իրադարձությունների ընթացքը կառուցվի Վաշինգտոնի ռազմավարության համատեքստում: Ֆրանսիայի նախագահը անկասկած լավ է պատկերացնում այդ հանգամանքը և հենց դրանով է պայմանավորված թերևս և այն, որ նա իր դիվանագիտական աշխատանքը աշխուժացնում է այն աշխուժությանը զուգահեռ, որ դրսևորում է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի բավականին բարձրաստիճան մակարդակով: Այստեղ սակայն Ֆրանսիայի համար բարդություն է ներկայացնում այն հակամարտությունը, որ կա Արևմուտքի և ՌԴ միջև, ինչը լրջորեն սահմանափակում է Փարիզի դիվանագիտական մանևրի հնարավորությունը, թեև միաժամանակ խորքային, իրական քաղաքականության ռեժիմում կտրուկ բարձրացնում դրա անհրաժեշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում