Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով «WikiLeaks» կայքում հրապարկված՝ ամերիկյան դիվանագետների գաղտնի փաստաթղթերին, որոնցում Ռուսաստանի ղեկավարների հասցեին տհաճ բնութագրումներ կային, նշել է, որ Ռուսաստանը ԱՄՆ իր գործընկերների հետ հարաբերություններում կառաջնորդվի՝ ելնելով կոնկրետ գործերից, այլ ոչ թե «արտահոսքերից»։ Իսկ «WikiLeaks»-ում հրապարակված նյութերը ՌԴ ԱԳ նախարարն անվանել է «զվարճալի նոթեր»։