Monday, 04 12 2023
Առանց Ռուսաստանի․ Նոր հնարավորություն Հայաստանի հավաքականի համար
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը
Հազարավոր բրիտանացիներ կժամանեն․ Մահվան խաղը Երևանում
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին
Բաքվի փոխարեն՝ Բուդվա․ Էրիկ Իսրայելյանի վերադարձը․․․
ՈւԵՖԱ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ․ Որակազրկելու անատոմիան
Տոտալ բոյկոտ. Որ երկրները օգնության ձեռք մեկնեցին Ռուսաստանի հավաքականին
ՀՖՖ-ի հարվածն ու «ֆինտը»․ Ինչպես են սպառվում Հայաստան-Ուլես խաղի տոմսերը

Ինչպես գրանցվեց պատմական արդյունքը․ Հաջողության անատոմիան․․․

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն աննախադեպ արդյունք գրանցեց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ Որակավորման հիմնական փուլի երրորդ խաղում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը Պրահայում 4։1 հաշվով առավելության հասավ Չեխիայի նկատմամբ։ Առաջին խաղակեսը Վլադիմիր Սանոսյանի գոլի շնորհիվ ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 1։0։Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Հայաստանը կրկնապատկեց հաշիվը, նորից գոլի հեղինակ դարձավ Վլադիմիր Սանոսյանը։ Մի քանի րոպե անց Վլադիմիր Սանոսյանը ձևակերպեց հեթ-տրիկ՝ հաշիվը դարձնելով 3։0։ Հանդիպման վերջնամասում երկու հավաքականները փոխանակվեցին մեկական գոլով։ Նախ, Չեխիայի հավաքականը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ քիչ անց Արթուր Մելքոնյանը խփեց մեր թիմի 4-րդ գնդակը։Հայաստանի ազգային թիմը 2024 թվականի աշխարհի առաջնության մեկնարկային 3 խաղերում տանելով նույնքան հաղթանակ ժամանակից շուտ ապահովեց առաջին տեղն։ Մեր հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության էլիտ-ռաունդի ուղեգիր:

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ 4։3 հաշվով հաղթել էր Բոսնիա-Հերցեգովինային, իսկ երկրորդ տուրում՝ Երևանում 4։2 հաշվով պարտության մատնել Չեխիային։ Վերջին տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ պետք է մրցեի բոսնիացիների հետ։ Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականը վերջին 6 խաղում նույնքան հաղթանակ է տարել ինչը ևս աննախադեպ արդյունք է։ Այս տարվա ապրիլին տեղի ունեցած աշխարհի առաջնության ընտրանի փուլում, C եթնախմբում մերոնք զբաղեցրել էին առաջին հորիզոնականը։ Բուղարիայում կայացած մրցաշարի վերջին խաղում մեր ֆուտբոլիստները 2։1 հաշվով առավելության էին հասել Կոսովոյի նկատմամբ։ Մինչ այս երկու հավաքականները 6-ական միավորով կիսում էին 1-2-րդ հորիզոնականները։ Խփած և բաց թողած գնդակների անհամեմատ ավելի բարձր ցուցանիշի շնորհիվ Հայաստանի հավաքականը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Տանելով երկուական անընդմեջ հաղթանակ Հայաստանը և Կոսովոն երկրորդ տուրից հետո նվաճել էին աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի ուղեգրեր։ Վերջին հանդիպումը պայքար էր առաջին հորիզոնականի համար։ Մեր ազգային թիմի ենթախմբում հաղթող դառնալու համար բավարար էր նույնիսկ ոչ-ոքին, բայց․․․։ Ցուցաբերելով բարձր կամային հատկանիշներ Հայաստանի հավաքականը գրանցել էր պատմական հաջողություն։ Ի դեպ, Ֆուտզալի Հայաստանի հավաքականին երբևէ չէր հաջողվել 100 տոկոսոնոց արդյունքով ընտրական խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 11։0 հաշվով առավելության էր հասել Շոտլանդիայի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում 3։0 հաշվով հաղթել Բուլղարիային։ Ընտրական փուլի 24 հավաքականների պայքարում Հայաստանի հավաքականը ցույց էր տվել լավագույն արդյունքը։ Մասնավորապես, ընտրական 6 ենթախմբում (յունաքանչյուրում 4-ական հավաքականի)բացի Հայաստանից 100 տոկոսանոց արդյունք ցույց էին տվել նաև D ենթախմբում ընդգրկված Լիտվան և F խմբում՝ Մոլդովան։

Խփած և բաց թողած գնդակների ցուցանիշով սակայն Հայաստանի հավաքականը չուներ հավասարը։ Մասնավորապես մեր խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը +15 է։ Այս հաշվարկում Լիտվան գրանցել էր +7, իսկ Մոլդովան՝ +6 արդյունք։ Համեմատության համար նշենք նաև, որ А խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրած Գերմանիայի ազգային հավաքականը երեք խաղում վաստակել էր 7 միավոր։ Հայաստանի ազգային հավաքականը լավագունների շարքում էր նաև ամենքիչ գնդակ բաց թողած հավաքականների հաշվարկում։ Երեք խաղում Հայաստանի հավաքականը սեփական դարպասն էր ընդունել ընդամենը մեկ գնդակ։ Մյուս 23 հավաքականներից նմակ արդյունք էր գրանցել միայն Լիտվայի ազգային թիմը։ Ինչևէ, վերջին տպավորիչ հաղթանակն ու նվաճումը ապացուցեց, որ մեր ազգային թիմը գտնվում է վերելքի փուլում։ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար սակայն երկարատև և ծանր պայքար է սպասվում։

Էլիտ-ռաունդում եվրոպական 20 հավաքականները բաժանվելու են 5 ենթախմբերի, որոնցկում կլինեն 4-ական հավաքականներ։ Խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած 5 հավաքականներն անմիջապես կտիրանան աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրին, իսկ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած լավագույն արդյուք ցույց տված 4 հավաքականները փլեյ-օֆֆում կվիճարկեն ևս երկու ուղեգրերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում