«Իմաստ չունի սպասել՝ երբ է թշնամին մտնելու քո սահմանից ներս․ պետք է նախապես պատրաստվել ցանկացած ոտնձգության»,-«Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում այս մասին ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության(ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։
Նրա դիտարկմամբ՝ երկրի անվտանգությունը մեկ ամբողջականություն է՝ ռազմականն ու տնտեսականը միասին։
Չոբանյանն ընդգծեց՝ ցավոք թշնամին շատ ուժեղ է․ ապակողմնորոշումն ու պառակտումը սարսափելի երևույթներ են։
Նա նաև ասաց, որ լավ է, որ քաղաքացիները կարողանում են ընտրել վարժանքների ժամկետը։ Իրենց ծրագրի իրազեկման արդյունքներն էլ բավարար չի համարում, նշում է՝ ֆոկուսի խնդիր ունենք։