Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը «Առաջին լրատվական»-ի տաղավարում նշել է, որ հիմա աշխարհում տեղի է ունենում զարգացման շատ մեծ տեմպերով գործընթացներ, որոնք ազդում են աշխարհի՝ ներկայիս քարտեզի, դասավորությունների, գերտերությունների ազդեցությունների գոտիների փոփոխության վրա։
«Այդ տեսանկյունից է առաջացել այս իրավիճակը, մրցակցություն աշխարհում, սա, ըստ էության, շատ մեծ գլոբալ պայքար է աշխարհում գոյություն ուենցող նախկին դասավորությունը փոխելու։ Եվ այդ մեծ պայքարի մեջ հայտնվել ենք ինքներս»,-ասել է Թադևոսյանը։