Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Հայաստանը հետաքրքիր չէ Լեհաստանի համար

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը ներկայացրել է Մադրիդում գործող FRIDE վերլուծական կենտրոնի փորձագետների զեկույցը, որտեղ նրանք պնդում են, որ Հայաստանը քիչ հետաքրքիր է Լեհաստանի համար: Նրանք նաև անդրադարձել են Արևելյան գործընկերության ծրագրում Լեհաստանի ունեցած դերակատարությանը:

Եվրոպական քաղաքականության վերլուծությամբ զբաղվող այս հետազոտական կենտրոնի մասնագետները օրերս հրապարակած հատուկ զեկույցում արձանագրում են, որ Լեհաստանը փորձում է համադրել Եվրամիության գլոբալ քաղաքական գիծն իր ազգային շահերի հետ:

«Լեհաստանը չի ցանկանում մնալ Եվրամիության սահմանային պետության դերում և անում է հնարավորը, որպեսզի մի կողմից՝ եվրոպական կառույցների, մյուս կողմից՝ իր արևելյան հարևանների միջև կապերը գնալով ամրապնդվեն»,- արձանագրում են վերուծաբանները՝ նշելով, որ պաշտոնական Վարշավայի համար թիվ մեկ կարևորություն ունեցող պետություններն ավանդաբար Բելառուսն ու Ուկրաինան են: Ինչ վերաբերում է Արևելյան գործընկերության ծրագրի մյուս պետություններին, ապա դրանք, ըստ FRIDE-ի վերլուծաբանների, լեհական արևելյան քաղաքականության համատեքստում երկրորդական նշանակություն ունեն:

Ավելին, փորձագետների պնդմամբ, ամենաթույլ հետաքրքրությունը պաշտոնական Վարշավան տածում է Հայաստանի հանդեպ: «Հետաքրքրվածության նման պակասի պատճառը Երևանի կողմնորոշումն է դեպի Ռուսաստան և Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ հավակնությունների բացակայությունը,- նշում են մասնագետները՝ նկատելով,- Արևելյան գործընկերության մաս կազմող պետությունների շարքում Հայաստանը վերջինն էր, որտեղ Լեհաստանը դեսպանություն բացեց»:

Փոխարենը, զեկույցի հեղինակների կարծիքով, պաշտոնական Վարշավան ավելի մեծ ուշադրություն է դարձնում Վրաստանին և Ադրբեջանին: Այստեղ Լեհաստանի հիմնական նպատակներից մեկը էներգետիկ անվտանգության ապահովումն է՝ մասնավորաբար Օդեսա-Բրոդի նավթատարի միջոցով կասպիական նավթի արտահանումը դեպի լեհական Պլոցկ քաղաքի նավթամշակման գործարան:

«Վրաստանի հետ կապերը շատ սերտ էին հատկապես Լեհաստանի նախկին նախագահ Կաչինսկու օրոք: Կոմորովսկու պաշտոնավարման շրջանում փոխվեց լեհ – վրացական հարաբերությունների ընդհանուր ոճը, բայց ոչ էությունը»,- նշում են FRIDE-ի մասնագետները՝ հատուկ նկատելով, որ Լեհաստանը և՛ նախկինում, և՛ այսօր շարունակում է աջակցել Վրաստանի անդամակցությանը Եվրոպական Միությանն ու ՆԱՏՕ-ին:

Ընդհանուր առմամբ, FRIDE-ի մասնագետները կանխատեսում են, որ ինչպես Եվրամիությունում նախագահության ամիսներին, այնպես էլ հետագայում պաշտոնական Վարշավան լրջորեն զբաղվելու է իր արևելյան հարևանների խնդիրներով:

«Արևելյան գործընկեության հանդեպ Լեհաստանի հետաքրքրությունը ռազմավարական է և երկարաժամկետ: Վարշավայի ցանկությունը իր արևելյան հարևանների ժողովրդավարացումն է և ինտեգրումը եվրոպական կառույցներին»,- նշում են զեկույցի հեղինակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում