2020-ը ջրբաժան էր համահայկական հիմնադրամի համար, փոխվեց մեր աշխատելաոճը: Ջրբաժանը հիմնադրամի համար ունեցավ դրական և բացասական հետևանք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
Արշամյանի փոխանցմամբ` այսօր էլ Համահայկական հիմնադրամը Արցախում իրականացնում է 70-80 միլիոն դոլարի ծրագրեր. «Արցախյան պատերազմը կապված է ուկրաինական պատերազմի հետ: Սեպտեմբերի 13-ից հետո ստեղծված իրավիճակը մեզ կրկին մտորումների տեղիք է տալիս: Ծանր իրավիճակում ենք, բայց պետք է լավատես լինել»:
Արշամյանը նաև նշեց, որ Տավուշից մինչև Սյունիք 50 մեծ ծրագրեր են իրականացվում: