Ես չեմ կարծում, որ գույները խտացված էին, Ֆրանսիայի նախագահն արեց այն հայտարարությունը, որն արտացոլում է իրականությունը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությանը, որը ՌԴ-ին մեղադրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները նպատակային սադրելու համար:
«Մենք դա վաղուցվանից գիտենք: Ես ինքս բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանն օգտագործում է Ալիևին որպես բութ հարվածային գործիք, որով հաճախակի, պարբերաբար պատժում է Ադրբեջանին այս կամ այն անհնազանդության դրսևորման համար: Ես կարծում եմ՝ Մակրոնի հայտարարությունն արվեց հիմա, որովհետև Արևմուտք-Ռուսաստան առճակատումը ստանում է ավելի թեժ երանգներ»,-ասաց նա: