Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը, երեկ ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել: Գործակալությունը, հղում կատարելով Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը, նշում է, որ զրուցակիցները քննարկել են դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Սաուդաբաևը և Մամեդյարովը կարևորել են գագաթնաժողովում բարձր մակարդակով հստակ որոշումների ընդունումը, որոնք ոչ միայն կնպաստեն ԵԱՀԿ հետագա զարգացմանը, այլև ներդրում կունենան կազմակերպության պատասխանատվության, անվտանգության և համագործակցության ամրապնդման հարցում: