«ՀՀ իշխանության հիմնական պարտավորությունն է՝ լուծել սեփական սահմանների անվտանգության խնդիրը», «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արսեն Հակոբյանը։
Նրա կարծիքով՝ քննարկվող խաղաղության փաստաթուղթը հայկական կողմի համար ընդունելի լինել չի կարող, և Հայաստանը պետք է հրաժարվի խաղաղության պայմանագիր ստորագրելուց։
Հակոբյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը խնդիր է դրել՝ իրավականորեն ամրագրել պատերազմի արդյունքները․ «Անունն է խաղաղության պայմանագիր․ դա ադրբեջանական ու թուրքական պայմաններով Հայաստանի կապիտուլյացիայի վավերացումն է»,-եզրափակեց նա։